27 / Հոկտեմբեր / 2022 : 14-09

99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս. գործընկերները՝ Գայանե Փայտյանի մահվան մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան Երևանում 48 տարեկան հասակում մահացել է հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան, սցենարիստ Գայանե Փայտյանը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը գրում է.

Գայուշ ջան, ընկերս, քույրս… լավ, էս ո՞նց արեցիր, Փայտյան աղջիկ։ 99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս։
Լույս դառնաս, Գայ ջան…


Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

Կյանքից անժամանակ հեռացել է հայտնի լրագրող Գայանե Փայտյանը։ Նա արմատներով Տավուշի մարզի Նորաշեն գյուղից էր։ Անձամբ ճանաչել եմ, առիթներ ունեցել նրա հետ շփվելու։ Խորապես վշտացած եմ , ցավակցում եմ հարազատներին։


Լրագրող Հրաչ Մկրտչյանը գրում է.

Երեկ տեղեկացա, որ Գայանե Փայտյանը բարդ վիրահատության է ենթարկվել, ամբողջ օրը աղոթեցինք, բայց ավաղ… Լույսերի մեջ լինես, սիրելի Գայանե ջան…


Yelaket.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Անուշ Զոհրաբյանը գրել է․

«Իմ ուսուցիչը, իմ հաջողություններով ուրախացողը, իմ Գայանե Փայտյանը գնա՜ց... »։
Լրագրող Մարգարիտ Սարգսյան.

Փայտս, Գայանս, Գայ ջանս, զրնգուն ծիծաղդ ականջներումս պիտի անցյալո՞վ գրեմ քո մասին։ Ամբողջ կյանքդ կռիվ ու պայքար էր, ամեն տեղ հաղթեցիր, էս մեկն էս ինչ դավադիր էր…. Քո ամեն մի հաղթած կռվից հետո երբ խոսում էինք, խաղաղվում էի, բժշկական քո բոլոր ախտորոշումները կարծես չքանում էին կյանքն ու ապրելը սիրելու քո կամքի առաջ…Կյանքիդ ամենամեծ առաքելությունը երկու Լույս Ձագուկներդ եղան… Գիտես, մեր համքարությունը հերքում չի սիրում, էս բոթին միաձայն բոլորս էինք հրաշքի պես հերքման սպասում..Գայ ջան, խաղաղություն քեզ…
Հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փայտյանը…

Մշտապես հարգանքով եմ վերաբերվել, իսկ կյանքի որոշակի փուլից սկսած՝ առանձնահատուկ ուրախ էի անձամբ ճանաչել և շփում ունենալ:

Հիշողությանս մեջ են հե՛նց 90-ականները, երբ ամեն բանի «կայացման» բարդ, բայց երջանկաբեր ճանապարհով էինք անցնում, Գայանե Փայտյան անունը հստակ և լավագույնս առանձանացավ մասնագիտական դաշտում: Վերլուծություններ անելու հնարավորություն հետո պետք է ունենայի. այն ժամանակ, զուտ զգայական մակարդակում, Գայանեն, ուղղակի, ամենասիրելի լրատվական մեկաբանն էր…

Ցավում եմ, անժամանակ էր, ննջիր խաղաղությամբ»:
Yelaket.am-ի խմբագրակազմը ցավակցություն է Գայանե Փայտյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մտերիմներին, գործընկերներին։



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 225585անգամ
Վերջին լուրեր