Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2020 : 22-22

Չափահաս մարդիկ որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում՝ Սելիմի քարավանատանը. ահազանգ

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից ահազանգում են, որ քաղաքացիները քեֆ են արել հուշարձանի տարածքում:

«Սա հուշարձանի տարածքում կատարված հերթական դեպքն է։ Չափահաս մարդիկ, ովքեր որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում։ Համոզված ենք` գիտեն, որ Սելիմի քարավանատունը հուշարձան է։

Մինչեւ երբ պիտի ինքներս թշնամանքով վերաբերվենք մեր մշակութային ժառանգությանը։ Արդյոք կարիք կա հասուն մարդկանց բացատրել, որ հուշարձանը չի կարելի վնասել։

Հուսանք, որ իրավական գնահատականը չի ուշանա»,- գրված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Դիտվել է 36568անգամ
Վերջին լուրեր