27 / Հոկտեմբեր / 2022 : 18-28

Բայդենը նմանակել է լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ծաղրել է լրագրողներին։Գրում է Ռիա, ռու-ն։


Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակի տեսանյութում երևում է, թե ինչպես է ամերիկացի առաջնորդը ժպտում, երբ լրագրողները աղմկելով հարցերեն են ուղղում: Բայդենը նայեց լրագրողներից մեկին և սկսեց արագ շարժել շրթունքները՝ ընդօրինակելով նրան հարց տալու փորձերը։



Ջո Բայդենը, ով այս տարի դառնում է 80 տարեկան, աչքի է ընկնում տարօրինակ պահվածքով։

Ապրիլի սկզբին նա փոխնախագահի պաշտոնը վերագրել էր Բարաք Օբամայի կնոջը՝ Միշելին։ Բացի այդ, Բայդենը բազմիցս նախագահ է անվանել իր կուսակից, փոխնախագահ Քամալա Հարիսին, սխալ է արտասանել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի անունը, շփոթել «պատվաստում» և «էսկալացիա» բառերը, ինչպես նաև Սիրիան Լիբիայի հետ, իսկ Իրաքը՝ Իրանի հետ։

Տեսանյութը՝ ստորև

Yelaket.am
կարդացեք նաև՝

Ռուսաստանը լուրջ սխալ կգործի, եթե միջուկային զենք օգտագործի․ Բայդեն

Մասկը Բայդենին շատ ծեր է համարում 2-րդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13781անգամ
Վերջին լուրեր