28 / Հոկտեմբեր / 2022 : 11-18

Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 08:00 - 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։ Yelaket.am-ը տեղեկանում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16309անգամ
Վերջին լուրեր