28 / Հոկտեմբեր / 2022 : 16-20

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները. հայտնի է օրը

Ամանորին ընդառաջ Հանրապետության գլխավոր տոնածառը պատրաստ կլինի դեկտեմբերի սկզբին, իսկ լույսերի հանդիսավոր վառման արարողությանը ներկա կլինեն նաև «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցները:

Հանրային հեռուստաընկերությունում հրավիրված ասուլիսում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյան նշեց, որ Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 5-ին:


«Համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ մրցույթին մասնակցող 16 երկրի ներկայացուցիչներին տալիս ենք այս մեծ հնարավորությունը, որպեսզի նրանք բոլորը միասին վառեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Դրանով կլինի, թե Եվրատեսիլի բացման արարողության, թե մեկշաբաթյա տոնախմբության մեկնարկը»,-ասաց Դավիթ Ծերունյանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ այս տարի Ամանորի գլխավոր տոնածառը ավելի վաղ կվառվի՝ կապված Հայաստանում Մանկական Եվրատեսիլի անցկացման և մեր երկիր այցելող հյուրերի հետ։

Կարդացեք նաև

Այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Նարեն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև

«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Կարդացեք նաև

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 349194անգամ
Վերջին լուրեր