31 / Հոկտեմբեր / 2022 : 11-47

Գայանե Փայտյանի դպրոցը հայտարարություն է տարածել

«ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԳԱՅԱՆԵԻ ՍԿՍԱԾ ԳՈՐԾԸ»․- Գայանե Փայտյանի դպրոցը հայտարարություն է տարածել
«Սիրելի ուսանողներ, հետևորդներ,

Գայանե Փայտյանը հայկական հեռուստաեթերում էր արդեն շուրջ 3 տասնամյակ: Գայանեն մի ամբողջ դպրոց ստեղծեց ու խոսքը միայն այս դպրոցի մասին չէ, շատերը լրագրողի, հաղորդավարի մասնագիտությունն ընտրեցին, որովհետև ոգեշնչվեցին Գայանեի կերպարով, ձայնով, պրոֆեսիոնալիզմով, Գայանեն տարբերվող էր, յուրահատուկ: Նա կաղապարներ կոտրեց ու նորի ստեղծող դարձավ: Գայանեի մեծ երազանքն էր հիմնադրել դպրոց - ստուդիա, որտեղ երեխաները, պատանիները, երիտասարդներն ու նաև մեծերը հնարավորություն կունենային սովորելու խոսքի կուլտուրա, էթիկա, կզարգացնեին ստեղծագործական միտքը, կոգեշնչվեին` անկախ նրանից, թե հետագայում ինչ մասնագիտություն կընտրեին: Գայանեի երազանքն իրականացավ, դպրոց - ստուդիան 13 տարեկան է:



Ինչպես որ հայկական հեռուստաեթերում Գայանեն նորի հիմքեր դրեց ու փոխանցեց սերնդակիցներին, ապա նաև նոր սերունդներին, այդպես էլ այս 13 տարիների ընթացքում դպրոցն այնպես կայացրեց, կարողացավ ճիշտ և ամուր հիմքեր դնել, պրոֆեսիոնալ թիմ հավաքել, որ իր սկսած գործն իրենից հետո էլ շարունակելի լինի:


Գայանե Փայտյանի դպրոց-ստուդիան շարունակելու է գործել, դպրոցի դռները ոչ մի օր չեն փակվելու, դպրոցն ավելի է զարգանալու, շարունակելու է հրաշալի շրջանավարտներ ունենալ, որոնց մի մասը Գայանեի գործի շարունակողն են դառնալու հեռուստաեթերում, ռադիոկայաններում, տպագիր մամուլում:
Մենք ունենք հրաշալի թիմ, դպրոցի կողքին են Գայանեի պրոֆեսիոնալ, հայտնի գործընկերները, որոնք պատրաստակամ են բոլոր ջանքերը ներդնել ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ բրենդը բարձր պահելու համար:
Սա նշանակում է` ընդունելության համար հայտերի ընդունումը շարունակվում է:

Դասապրոցեսում կիրառվում են գերարդյունավետ հեղինակային մեթոդներ հետևյալ ուղղություններով
*Կաշկանդվածությունից ու բարդույթներից ձերբազատում
*Համարձակության, ինքնավստահության և սեփական մտքերն արտահայտելու կարողության զարգացում
*Բառապաշարի, բանավոր խոսքի և գրավոր մտքի զարգացում
*Զրուցելու և շփման կուլտուրայի տեսական ու գործնական դասեր
*Էթիկա և վարվեցողություն
*Խոսքի տեխնիկա և կուլտուրա
*Կեցվածք, ժեստեր, միմիկաներ
*Հաղորդավարություն և լրագրություն
*Պրակտիկ նկարահանումներ

Մեզ մոտ դասավանդում են բարձրակարգ մասնագետներ՝

*ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆ Համազգային թատրոնի դերասանուհի, ԵԹԿՊԻ բեմական խոսքի դասախոս
*ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ պրոդյուսեր
*ԴԱՎԻԹ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ - անձնային աճի մարզիչ
*ՄԱՐԻԱՆՆԱ ՓԱՅՏՅԱՆ - լրագրող, ռադիոհաղորդավար, PR - ի և մարքեթինգի մասնագետ
*ԱՐՄԵՆ ՔՈՒՇՔՅԱՆ - Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան
*ՄԻՇԱ ՀԱԿՈԲՅԱՆ - Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան
*ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ֊ լրագող, ռեժիսոր
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆԻ ԽՈՍՔՒ, ԷԹԻԿԱՅԻ, ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ֊ՍՏՈՒԴԻԱ
093 900 278
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի առավոտյան Երևանում 48 տարեկան հասակում մահացել է հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան, սցենարիստ Գայանե Փայտյանը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 51504անգամ
Վերջին լուրեր