Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Նոյեմբեր / 2022 : 13-23

«Buy Armenian»-ը ամենամեծ օգնությունն է փոքր և միջին բիզնեսի համարԱլին Մասվելյան

««Buy Armenian»-ը դարձավ ամենամեծ օգնությունը փոքր և միջին բիզնեսի համար»,- մեզ հետ զրույցի ընթացքում ասել է «Հալեպ» բրենդի համահիմնադիր Ալին Մասվելյանը՝ շարունակելով,- ««Հալեպն» ունի 10 հազարից ավելի ապրանքատեսակ և 7 ամսվա ընթացքում Հայաստանից արտահանել ենք 17.5 տոննա ապրանք։ Սա այնպիսի հաջողություն է, որը պետք է ոգևորի մարդկանց»։ «Հալեպ»-ն այն ընկերություններից մեկն է, որը դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում մասնակցելու է «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամի կողմից կազմակերպված «Ամանորի սպասումով» կոչվող տոնավաճառին, որի ընթացքում հայակական ընկերությունները հնարավորություն են ունենալու ցուցադրել և վաճառել իրենց ապրանքները։ Ալին Մասվելյանը ասել է նաև, որ «Հալեպ» ապրանքանիշն առաջնորդվում է թափանցիկություն, որակ և ազնվություն կարգախոսներով։ «Մենք շատ բարեխիղճ հարկատու ենք Հայաստանում»,- ասել է նա և շարունակել,- «Հալեպի և «Buy Armenian»-ի համագործակցության օրինակը շատ հաջողված է։ ԱՄՆ-ում Օդաբաշյաններ ամուսինները ստեղծել են «Buy Armenian» հարթակը, որը, ըստ էության, «հայկական Ամազոնն» է։ Նրանք իրենց սերն այդպես արտահայտեցին Հայաստանի նկատմամբ։ Ավելին՝ հարթակը ստեղծվել է այն ժամանակահատվածում, երբ Հայաստանն իրոք շատ վատ վիճակում էր՝ համավարակ, շրջափակում, պատերազմ, կորուստ։ Այս օրինակը պետք է վարակիչ լինի»։
Yelaket.am-ի զրուցակիցը վստահ է, որ կարևորը ցանկությունն է և դրված նպատակներին անպայման հնարավոր է հասնել։ «Հալեպ» ընկերությունից բացի սուրբ ծննդյան տոներին ընդառաջ իրականացվող «Ամանորի սպասումով» տոնավաճառի մասնակցության տաղավարներ են արդեն իսկ ամրագրել տասնյակ ընկերություններ, որոնցից են՝ Կեռաս, Մանե թայլզ, Անթառամ, Արցախ կարպետ և մի շարք այլ բրենդներ։ Օրինակ Կեռաս ապրանքանիշը ներկայացնում է չրերի արտադրության լայն տեսականի, որը միանշանակ մեծ սպառում է ունենալու Լոս Անջելեսում բնակվող հայերի շրջանում։
Այս նախատոնական միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության բարելավմանը և հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռել ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, մասնավորապես, ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։
Կազմակերպիչները մեզ հետ զրույցում ընդգծել են, որ տոնավաճառին կարող է մասնակցել յուրաքանչյուր արտադրող, որը ցանկություն ունի ցուցադրելու և կիսելու իր արտադրանքը ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների հետ։ Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է ամրագրել տաղավարներ և այդ գործընթացն արդեն սկսել է։ Անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
«Ամանորի սպասումով» տոնավաճառի նպատակներից է նպաստել Հայաստանի տնտեսության աճին և հայկական արտադրանքի համար նոր արտահանման հնարավորությունների ստեղծմանը, ինչը կարևոր առաքելություն է։ Կարևորելով նման միջոցառումների բազմազանությունը Ելակետ լրատվական գործակալությունը պարբերաբար նոր տեղեկություններ կներկայացնի տոնավաճառի ընթացքի մասին։ Կարդացեք նաև՝

Երկու օր շարունակ հայկական ապրանքները կվաճառվեն Գլենդելում

Հայաստանում կայացավ «Buy Armenian»-ի ամենամյա համաժողովը
Դիտեք նաև սա՝

Դիտվել է 17855անգամ
Վերջին լուրեր