20 / Մայիս / 2020 : 13-45

Վերաբացված Կալիֆոռնիա. բիզնեսները տուժում են նոր սահմանափակումներից
 

Կալիֆոռնիայի նահանգը թույլատրել է որոշ բիզնեսներին վերաբացվել աստիճանաբար և փուլերով: Մարդիկ հարմարվում են նոր իրողություններին՝ հաշվի առնելով, որ ավելի քան 70 հազար մարդ հիվանդացել է COVID-19- ով և մոտ երեք հազար մարդ մահացել


Կալիֆոռնիան աստիճանաբար վերաբացվում է: Նահանգապետ Գավին Նյուզոմը թույլատրում է տարբեր ոլորտների բիզնեսներին սկսել գործել: Վերաբացվում են նաև մի շարք զբոսայգիներ և գոլֆի ակումբներ: Սակայն բոլոր վերաբացված ոլորտներն էլ չափազանց հեռու են նախահամաճարակային մակարդակից:

Բիզնեսի համար պատվերները պետք է կատարվեն առցանց կամ հեռախոսով: Առկա են այլ խոչընդոտներ ևս: Օրինակ՝ Լոս Անջելեսի ֆերմերների շուկան գործում է սահմանափակումներով: Պահպանվում է սոցիալական հեռավուրություն, արգելվում է նախքան գնելը ձեռքով դիպչել ապրաքններին, պատմում են ֆերմերները: Բացի այդ, նվազել է հաճախորդների քանակը:

Մեկ այլ բիզնես ոլորտում ևս առկա են բազմաթիվ դժվարություններ: Գեղեցկության այս սրահի սեփականատեր Քսենյա Բեյը փակել է իր սրահը մարտի կեսերին: Նա ստացել է օգնություն կառավարությունից, չեղարկել մեկ ամսվա վարձակալության վճարը, սակայն այս ամենը դեռ բավարար չէ: Նոր սահմանափակումնները զգալիորեն վնասում են նրա բիզնեսին, անգամ երբ այն վերաբացվի հունիսին:

Նա պատմում է, որ նախկինում սպասարկում էին 14 հաճախորդի միանգամից: Այժմ նոր կանոնների համաձայն այդ թիվը կիսով չափ կրճատվում է: Նա մտահոգված է՝ սրահը կարող է սննկանել այսպես:

Սակայն նահանգային իշխանությունները նման քննադատությանը արձագանքում են՝ երկրում համավարակ է: Նրանք փորձում են վերաբացել նահանգները՝ հարմարեցնելով դրանք նոր իրականությանը:

Դիտվել է 1655անգամ
Վերջին լուրեր