27 / Հունիս / 2020 : 16-40

Amazon-ը գործարկել է Honeycode ծառայությունը, որը թույլ է տալիս ծրագրավորման ոլորտում գիտելիքների լիակատար բացակայության պայմաններում բջջային և վեբ-հավելվածներ ստեղծել

Amazon-ը գործարկել է Honeycode ծառայությունը, որը թույլ է տալիս օգտատերերին ծրագրավորման ոլորտում գիտելիքների լիակատար բացակայության պայմաններում մշակել իրենց հավելվածները: Ծառայությունն այս պահին գտնվում է բետա-թեստավորման փուլում: Նախագիծը լիովին անվճար է, և այն կարող են օգտագործել ինչպես սովորական սպառողները, այնպես էլ խոշոր ընկերությունները, գրում է Business Insider-ը։

Ծրագրավորում 2.0

Ինչպես գրում է CNBC-ն, Amazon-ը ստեղծել է Honeycode-ը՝ նպատակ ունենալով ընդլայնել իր Amazon Web Services ամպային ծառայության օգտատերերի բազան: Թե որքան օգտատերեր է ընկերությունը ծրագրում ներգրավել, դեռևս հայտնի չէ։

Amazon Web Services-ը ամպային ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար է․ 2020 թ. առաջին եռամսյակի արդյունքներով հարթակը պահել է գլոբալ շուկայի 32 տոկոսը, երկրորդ տեղը զբաղեցրել է Microsoft-ը՝ 18 տոկոս բաժնեմասով, իսկ երրորդ տեղը՝ Google-ը (8 տոկոս): Amazon Web Services-ի հասույթը 2019 թվականին գերազանցել է 35 մլրդ դոլարը։

Բացատրելով Honecode-ի գործարկման անհրաժեշտությունը՝ Amazon Web Service-ի փոխնախագահ Լարի Ավգուստինն ասել է. «Honeycode-ի օգնությամբ այժմ գրեթե բոլորը կարող են ստեղծել բջջային և վեբ-հավելվածներ առանց ծրագրային կոդ գրելու անհրաժեշտության»։

Ինչպես է աշխատում Honeycode-ը

Honeycode-ի հետ աշխատելիս օգտատերերը առնչվելու են հատուկ գրաֆիկական ինտերֆեյսի և այս կամ այն ծրագրերի ստեղծման համար կաղապարների հավաքածուի հետ։ Ցուցակը բաղկացած է 11 կաղապարներից և ներառում է, այդ թվում ՝ միջոցառումների կառավարում (Event Management), բյուջեի վերահսկում (Budget Approval), սարքավորումների մենեջեր (Inventory Manager), բովանդակության կառավարման գործիք (CMS, Content Tracker), և այլն:

Առաջին հաճախորդները

Աղբյուրի տեղեկություններով՝ ընկերության աշխատակիցներից ոմանք արդեն հասցրել են փորձարկել ծառայության հնարավորությունները, և նրանց թվում է նաև AWS-ի գլխավոր կառավարիչ Միրա Վայդյանաթան։  Amazon-ի սահմաններից դուրս Honeycode-ն առաջինը փորձարկողների թվում կլինեն SmugSmug և Slack ընկերությունների աշխատակիցները:

Հիմնական մրցակիցները

Նշվում է, որ Amazon-ն իր Honeycode-ով մտադիր է մրցակցել 2016 թվականին գործարկված Microsoft Power Apps-ի և Google AppSheet-ի համանման ծառայությունների հետ:

Դիտվել է 7133անգամ
Վերջին լուրեր