01 / Նոյեմբեր / 2022 : 18-10

Երկու օր շարունակ հայկական ապրանքները կվաճառվեն Գլենդելում

Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հայ արտադրողները հնարավորություն կունենա իրենց արտադրանքը վաճառել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Երկու օր շարունակ Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամը համատեղ իրականացնելու են Ամանորի նախատոնական ցուցահանդես - վաճառք։
«Buy Armenian» նախատոնական միջոցառմանը նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության բարելավմանը և հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռել ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, մասնավորապես, ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։ Ցուցահանդես վաճառքին մասնակցելու համար տաղավար վարձակալելու հնարավորություն կունենան ընդամենը 80 ընկերություններ։
Հարթակը (https://buyarmenian.com) իրականացնում է հայկական արտադրանքի առաջխաղացում և վաճառք Լոս Անջելեսում։ «Buy Armenian» հարթակի մեկնարկը տրվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Լիլիթ և Նշան Օդաբաշիանները ստեղծել են նույնանուն սոցիալական էջը։ Այն շատ արագ բազմահազարանոց լսարան է հավաքել և մեծ արձագանք ստացել, ինչն էլ հիմնադիրներին ոգեշնչել է ստեղծելու մեկ միասնական հարթակ «Buy Armenian» անունով, որտեղ կարելի է գնել հայկական արտադրության տարբեր տեսակի ապրանքներ։ Հարթակի հաջողությունը զգալի է եղել և արդեն2-րդ տարին է, ինչ կազմակերպվում է նման միջոցառում։

Ինչպես նշել են կազմակերպիչները՝ տաղավարների ամրագրման գործընթացն արդեն մեկնարկել է։ Այս ջերմ հայկական միջոցառմանը մասնակից դառնալու համար անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Կարդացեք նաև՝

Հայաստանում կայացավ «Buy Armenian»-ի ամենամյա համաժողովը
Դիտեք նաև սա՝

Դիտվել է 59579անգամ
Վերջին լուրեր