06 / Նոյեմբեր / 2022 : 13-23
«Buy Armenian»-ը ամենամեծ օգնությունն է փոքր և միջին բիզնեսի համար․ Ալին Մասվելյան
««Buy Armenian»-ը դարձավ ամենամեծ օգնությունը փոքր և միջին բիզնեսի համար»,- մեզ հետ զրույցի ընթացքում ասել է «Հալեպ» բրենդի համահիմնադիր Ալին Մասվելյանը՝ շարունակելով,- ««Հալեպն» ունի 10 հազարից ավելի ապրանքատեսակ և 7 ամսվա ընթացքում Հայաստանից արտահանել ենք 17.5 տոննա ապրանք։ Սա այնպիսի հաջողություն է, որը պետք է ոգևորի մարդկանց»։ «Հալեպ»-ն այն ընկերություններից մեկն է, որը դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում մասնակցելու է «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամի կողմից կազմակերպված «Ամանորի սպասումով» կոչվող տոնավաճառին, որի ընթացքում հայակական ընկերությունները հնարավորություն են ունենալու ցուցադրել և վաճառել իրենց ապրանքները։ Ալին Մասվելյանը ասել է նաև, որ «Հալեպ» ապրանքանիշն առաջնորդվում է թափանցիկություն, որակ և ազնվություն կարգախոսներով։ «Մենք շատ բարեխիղճ հարկատու ենք Հայաստանում»,- ասել է նա և շարունակել,- «Հալեպի և «Buy Armenian»-ի համագործակցության օրինակը շատ հաջողված է։ ԱՄՆ-ում Օդաբաշյաններ ամուսինները ստեղծել են «Buy Armenian» հարթակը, որը, ըստ էության, «հայկական Ամազոնն» է։ Նրանք իրենց սերն այդպես արտահայտեցին Հայաստանի նկատմամբ։ Ավելին՝ հարթակը ստեղծվել է այն ժամանակահատվածում, երբ Հայաստանն իրոք շատ վատ վիճակում էր՝ համավարակ, շրջափակում, պատերազմ, կորուստ։ Այս օրինակը պետք է վարակիչ լինի»։Yelaket.am-ի զրուցակիցը վստահ է, որ կարևորը ցանկությունն է և դրված նպատակներին անպայման հնարավոր է հասնել։ «Հալեպ» ընկերությունից բացի սուրբ ծննդյան տոներին ընդառաջ իրականացվող «Ամանորի սպասումով» տոնավաճառի մասնակցության տաղավարներ են արդեն իսկ ամրագրել տասնյակ ընկերություններ, որոնցից են՝ Կեռաս, Մանե թայլզ, Անթառամ, Արցախ կարպետ և մի շարք այլ բրենդներ։ Օրինակ Կեռաս ապրանքանիշը ներկայացնում է չրերի արտադրության լայն տեսականի, որը միանշանակ մեծ սպառում է ունենալու Լոս Անջելեսում բնակվող հայերի շրջանում։
Այս նախատոնական միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության բարելավմանը և հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռել ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, մասնավորապես, ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։
Կազմակերպիչները մեզ հետ զրույցում ընդգծել են, որ տոնավաճառին կարող է մասնակցել յուրաքանչյուր արտադրող, որը ցանկություն ունի ցուցադրելու և կիսելու իր արտադրանքը ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների հետ։ Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է ամրագրել տաղավարներ և այդ գործընթացն արդեն սկսել է։ Անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
«Ամանորի սպասումով» տոնավաճառի նպատակներից է նպաստել Հայաստանի տնտեսության աճին և հայկական արտադրանքի համար նոր արտահանման հնարավորությունների ստեղծմանը, ինչը կարևոր առաքելություն է։ Կարևորելով նման միջոցառումների բազմազանությունը Ելակետ լրատվական գործակալությունը պարբերաբար նոր տեղեկություններ կներկայացնի տոնավաճառի ընթացքի մասին։ Կարդացեք նաև՝
Դիտվել է
17620անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
09 / Ապրիլ / 2020
ԱՄՆ կոնգրեսականներն Էր Ռիյադին նախազգուշացրել են պատասխան քայլերի մասին, եթե թագավորությունը...
Մոտ 50 հանրապետական կոնգրեսական Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանին հայտնել են, որ Վաշինգտոնի եւ Էր Ռիյադի միջեւ տնտեսական եւ ռազմական համագործակցությունը վտանգի տակ կհայտնվի, եթե...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
20 / Մայիս / 2020
Վերաբացված Կալիֆոռնիա. բիզնեսները տուժում են նոր սահմանափակումներից
Կալիֆոռնիայի նահանգը թույլատրել է որոշ բիզնեսներին վերաբացվել աստիճանաբար և փուլերով: Մարդիկ հարմարվում են նոր իրողություններին՝ հաշվի առնելով, որ ավելի քան 70 հազար մարդ հիվանդացել է COVID-19- ով...
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...