Գրին քարտ ստանալու հայտերի թիվը կտրուկ նվազել է

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունում (USCIS) գրին քարտերի հայտերի թիվը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կտրուկ նվազել է՝ սպառնալիքի տակ դնելով դաշնային գործակալության վճարունակությունը։ Այս մասին հայտնում է NYT-ը։
Ծառայությունը հայտարարել է, որ ամռանը կարող է սպառել իր ֆինանսական միջոցները, քանի որ համավարակի հետևանքով զգալիորեն ավելի քիչ մարդ է դիմել վիզաների և այլ արտոնությունների համար:
Ըստ գործակալության ներկայացուցչի՝ ընթացիկ ֆինանսական տարվա վերջին հասույթը կարող է նվազել ավելի քան 60 տոկոսով, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին: