16 / Նոյեմբեր / 2022 : 10-59

Ինչո՞ւ է որակազրկվել Ժոզե Մոուրինյոն

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է Ա Սերիայի երկու խաղով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Պորտուգալացի մասնագետը պատժվել է «Տորինոյի» հետ խաղում (1:1) իր պահվածքի համար։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում Մոուրինյոն դուրս է եկել տեխնիկական տարածքից և կոպիտ կերպով փորձել է վիճարկել մրցավարի որոշումը։

Խաղից հետո պորտուգալացին ներողություն է խնդրել գլխավոր մրցավարից։


Այսպիսով, «Ռոմայի» մարզիչը բաց կթողնի հունվարի 4-ին կայանալիք «Բոլոնիայի» և հունվարի 8-ին «Միլանի» հետ իր թիմի հանդիպումները։

Հռոմեական ակումբը Ա Սերիայի 15 հանդիպումներում վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը։ Առաջնությունում առաջատար «Նապոլին» է (41 միավոր)։

Նշենք, որ անցած մրցաշրջանում Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» հաղթանակ տարավ Կոնֆերենց լիգայում:

Yelaket.am
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 14767անգամ
Վերջին լուրեր