22 / Նոյեմբեր / 2022 : 10-49

«Հպարտության աղբյուր». Ռոնալդուն՝ Մեսսիի հետ ֆոտոշարքի մասին

Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր մասնակցությունը Լիոնել Մեսիայի հետ Louis Vuitton-ի գովազդային արշավին։

Ֆուտբոլիստները շախմատի տախտակի մոտ նստած ճամպրուկներ են գովազդել։

Ընկերությունը ՖԻՖԱ-ի հետ համագործակցում է 2010 թվականից։

Սա առաջին դեպքն է, երբ երկու գերաստղ միասին են հայտնվում գովազդային հոլովակում։

Պորտուգալացին նշել է ֆոտոշարքի կարևորությունը։


Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր Ռոնալդուի և Մեսսիի լուսանկարը, որում նրանք պատկերված են շախմատ խաղալիս։ Հատկանշական է, որ դրանում շախմատի տախտակի դեր է կատարել շքեղ ապրանքանիշի վանդակավոր ճամպրուկը։


«Դա մի արշավ էր, որին ցանկանում էի մասնակցել, արշավ, որին երկար էի փնտրում,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն։- Դա հպարտության աղբյուր էր։ Սա իմ հինգերորդ Աշխարհի առաջնությունն է, և ես լավատես եմ»:


Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց թիմերի կազմում կմասնակցեն աշխարհի առաջնությանը։ Արգենտինան և Մեսսին C խմբում կխաղան Լեհաստանի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի հետ, իսկ Պորտուգալիան կխաղա H խմբում՝ Ուրուգվայի, Գանայի և Հարավային Կորեայի հետ:

Yelaket.am
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23869անգամ
Վերջին լուրեր