Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Դեկտեմբեր / 2022 : 13-54

Սա ուղղակի վաճառք չէր, սա հենց տոն էր իմ պես օտարության մեջ ապրող մարդկանց համար, ովքեր կարոտ են հայրենիքի ամեն մի պատառին


Դեկտեմբերի 10-ին և 11-ին, երկու օր շարունակ Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում տեղի ունեցավ «Buy Armenian» ընկերության Ամանորի նախատոնական ցուցահանդես – վաճառքը։ Երկու օր շարունակ մեր հայրենակիցները գնումներ կատարեցին՝ սատարելով հայ արտադրողին՝ աջակցելով Հայաստանի տնտեսության բարելավմանը և հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռելով ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, մասնավորապես, ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։
Մեր թղթակիցների փոխանցմամբ երկու օրն էլ բազմամարդ է եղել՝ լեփ լեցուն։

ա հրաշալի հնարավորություն էր, թե՛ հայկական շունչն զգալու և թե՛ մեր հայրենակիցներին, հայրենիքին աջակցելու համար,- նշեց մեր զրուցակիցը։
Եվ մեր այն հարցին, թե որքան գումարի գնում է կատարել, պատասխանեց․

-550 դոլարի։ Ամանորյա նվերներով և՛ կուրախացնեմ մտերիմներիս, և՛ ես եմ ուրախ, որ նվերների գումարն ուղղվում է իմ հայրենակիցներին։

-Շնորհակալ եմ այս հրաշք տոնի համար, սա ուղղակի վաճառք չէր, սա հենց տոն էր իմ պես օտարության մեջ ապրող մարդկանց համար, ովքեր կարոտ են հայրենիքի ամեն մի պատառին, սա թող դառնա մշտական, հրաշալի էր կազմակերպված՝ հայկական բարձրակարգ երգերից սկսված ավարտված կոլորիիտով,- մեզ հետ զրույցում նշեց մեր հայրենակից պապիկը, որը եկել էր գնումներ կատարելու իր թոռնիկի հետ։

-Մեծ բան չենք անում, բայց մեր արածից ինքներս էլ ենք ուրախանում, թող այս Նոր տարին խաղաղություն ու բարօրություն բերի մեր հայրենիքին,- զրույցն ամփոփեց թոռնիկին տաղավարների մոտով ուղեկցող պապիկը։
Դիտվել է 27367անգամ
Վերջին լուրեր