19 / Դեկտեմբեր / 2022 : 17-28
Ակնկալում ու պահանջում եմ, որ իմ երկրում ինձ սպասարկեն հայերեն․ Յաշա Սոլոմոնյան
« Հայկական ճամփորդական ակումբ»-ի հիմնադիր Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
Երկար էի մտածում՝ խոսե՞լ այս մասին, թե ոչ։
Որքան էլ հանդուրժող եմ այլազգիների հանդեպ, որքան էլ դրական եմ վերաբերվում Հայաստանում օտարազգի մասնագետների ներգաղթին, նորմալ եմ համարում, որ նրանք ինտեգրվեն մեր հասարակությունում, աշխատեն ու ապրեն, բայց միևնույն է ես չե՛մ ընդունում վերջին ամիսներին, հատկապես սպասարկման ոլորտում սնկի պես աճող օտարազգի ներկայացուցիչների առկայությունը, ովքեր չեն խոսում հայերեն։
Ինձ լրիվ մեկ է, թե իրենց մայրենի լեզուն որն է՝ անգլերե՞ն, ռուսերե՞ն, չինարե՞ն, թե՞ գերմաներեն։ Ես ակնկալում ու պահանջում եմ, որ իմ երկրում ինձ սպասարկեն ՀԱՅԵՐԵՆ։
Հասկացե՛ք, ես վարժ խոսում եմ 3 օտար լեզուներով, բայց չեմ ցանկանում ռեստորանում կամ սրճարանում հայերենից բացի այլ լեզվով պատվեր անել, չեմ ցանկանում վարսավիրանոցում օտար լեզվով բացատրել, թե մազերս ոնց կտրեն, տաքսու մեջ օտար լեզվով ներկայացնել երթուղիս։
Չե՛մ ուզում, ախպե՛ր։ Ես դրա իրավունքն ունեմ իմ անձնագրով ու Սահմանադրությամբ։
Ես Ի՛Մ տանն եմ։
Ես Ի՛Մ երկրում եմ, որտեղ անգամ "գարունն է հայերեն գալիս" չէ՞։
Հաջորդիվ սկսելու եմ բոյկոտ՝ նշելով այն հաստատությունների անունները, որտեղ շեղվում են էս ճշմարտությունից։
ՀԳ. Իսկ վերջում մեջբերում ՀՀ Լեզվի մասին օրենքից՝
"Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի ԲՈԼՈՐ ոլորտները:"
Ակնկալում եմ Լեզվի կոմիտե / Language Committee ֊ի արձագանքն այս առումով։
Դիտվել է
158771անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...