21 / Դեկտեմբեր / 2022 : 11-06

Ռաֆայելի կյանքը հնարավոր է փրկել լյարդի փոխպատվաստման միջոցով

Տարածելը շատ կարևոր է!

Նկարում պատկերված գեղեցկադեմ այս պատանին 14-ամյա Ռաֆայել Խաչինյանն է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից։ Նրա մոտ 2 ամիս առաջ ախտորոշվել է լյարդի ֆիբրոզ, ցիռոզ: Ռաֆայելի կյանքը հնարավոր է փրկել լյարդի փոխպատվաստման միջոցով։

Այս վիրահատությունը Հայաստանում կատարում են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները` Մինսկի գործընկերների հետ միասին: Փոխպատվաստման ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որից 5 մլն դրամը տրամադրում է Հայաստանի կառավարությունը, մեզ անհրաժեշտ է հավաքել ևս 14 միլիոն դրամ, որպեսզի 2023 թվականի հունվար ամսին հնարավոր լինի իրականացնել Ռաֆայելի լյարդի փոխպատվաստումը և հնարավորություն տալ լուսավոր այս պատանուն ապրել:

Ռաֆայելի ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում և այս գումարը նրա համար խիստ անհասանելի է:
Սիրելի բարեկամներ, ստորև կարող եք ծանոթանալ Ռաֆայելի հիվանդության պատմությանն ու հնարավորության սահմաններում օգնել` վստահ լինելով, որ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, անգամ փոքրիկ օգնությունը կարող է վճռորոշ լինել:
Եկեք միասնական ջանքերով Ռաֆայելին պարգևենք անհոգ պատանեկություն ունենալու երջանկությունը։
Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia հարթակի միջոցով՝ https://bit.ly/3hA0gYv, ինչպես նաև՝ հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (Visa card)
Idram - 265680346
Սբերբանկ - 2202202319256560 (Ստացող: Елена Гагиковна)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ռաֆայել Խաչինյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158
Բժշկական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3WrbbT6

Դիտվել է 29536անգամ
Վերջին լուրեր