03 / Հունվար / 2023 : 18-29
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ներդրվել է խնամքի նպաստի նոր համակարգ: Ըստ նոր համակարգի՝ խնամքի նպաստի իրավունք են ձեռք բերում բոլոր մայրերը: Դրանից բացի, բարձրացվում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ նախկինում խնամքի նպաստի իրավունք ունեին բացառապես խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատող կանայք և գյուղաբնակ մայրերը:
«Նոր փոփոխությունը նշանակում է, որ ներկայում շահառուների շրջանակը բավական ընդլայնվում է: Շահառուներ են դառնում նաև քաղաքաբնակ բոլոր մայրերը, այդ թվում՝ չաշխատող: Խնամքի նպաստ կստանան նաև այն մայրերը, որոնք աշխատում են, սակայն որոշում են չօգտվել խնամքի արձակուրդի իրավունքից և ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Այստեղ կարելի է մայր բառը մի փոքր վերապահումով օգտագործել: Նախորդ տարիների պրակտիկայում ունեինք դեպքեր, երբ հայրերն էին դիմում խնամքի նպաստ ստանալու համար»,-ասաց Անահիտ Գալստյանը:Փոխվում է նաև խնամքի նպաստի չափը հաշվարկելու սկզբունքը: Վերանայվում են մոտեցումները և տարբերակումը կատարվում է հետևյալ կերպ՝ խնամքի արձակուրդում գտնվող, ինչպես նաև խնամքի արձակուրդում չգտնվող մայրեր:Նպաստի չափերը հետևյալն են՝խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն), խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37, 500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):Փոփոխությունները վերաբերում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին:
Դիտվել է
48064անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...


