16 / Հունվար / 2023 : 10-02

Հրդեհ է Գյումրիում

Հունվարի 16-ին, ժամը 02։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութում:


ԱԻՆ-ից Yelaket.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի խանութի տանիքում (մոտ 110 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:50-ին: Այրվել են երկրորդ հարկի առաստաղը՝ մասամբ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), ջերմահարվել՝ մոտ 20 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:50-ին: Այրվել են երկրորդ հարկի առաստաղը՝ մասամբ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), ջերմահարվել՝ մոտ 20 քմ:
Դիտվել է 35801անգամ
Վերջին լուրեր