19 / Մայիս / 2020 : 15-12

Huami ընկերությունը կորոնավիրուսից պաշտպանիչ դիմակ է ստեղծել

Չինական Xiaomi կորպորացիայի Huami դուստր ընկերությունը հայտարարել է կորոնավիրուսից պաշտպանիչ դիմակի ստեղծման մասին, այս մասին բրենդի ներկայացուցիչները հայտնել են TechCrunch-ի հետ զրույցում։

Աղբյուրը մանրամասնում է, որ Aeri անվանումը ստացած նոր դիմակը, ի տարբերություն շուկայում եղած արտադրանքների, ստեղծվել է պլաստիկից և ֆիլտրող տարրեր ունի։ Աքսեսուարի տարբերակիչ հատկություններից է նաև նյութի թափանցիկությունը, այսինքն՝ դիմակը կրելիս մարդու դեմքը ծածկված չի լինի։ Huami ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սա դիմակների տերերին թույլ կտա շարունակել օգտագործել հեռախոսների՝ դիմաճանաչողության գործառույթը։

Նշվում է, որ այս դիմակները ներկառուցված ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպ ունեն, որոնք անհրաժեշտ են ֆիլտրող տարրերի ախտահանման համար։ Ախտահանման ամբողջ ընթացքն ընդհանուր 10 րոպե է տևում և սկսվում է այն պահին, երբ օգտատերը USB համակարգի միջոցով դիմակը միացնում է լիցքավորման աղբյուրին։ Սակայն այս կերպ հնարավոր է միայն դիմակի ներքին հատվածը ախտահանել, իսկ արտաքին մասն անհրաժեշտ կլինի ձեռքով մաքրել։

Aeri պաշտպանիչ ֆիլտրը կարող է մինչև մեկուկես ամիս ծառայել, ժամկետը լրանալուն պես այն պետք է փոխել։ Սակայն նշվում է նաև, որ սարքի կառուցվածքն այնպիսին է, որ դրա առանձին մասերը հետագայում կարող են փոխարինվել նորերով։

Huami ընկերության ներկայացուցիչների համաձայն՝ օդի ֆիլտրացման աստիճանով այս սարքը կարելի է համեմատել N95 դիմակների հետ։ 

Դիտվել է 39714անգամ
Վերջին լուրեր