19 / Մայիս / 2020 : 15-19

Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրենին
 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Արսեն Թորոսյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։

Հայցը մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Դատական հայց ներկայացնելու հիմք է հանդիսացել Նունե Ավանեսյանի (Ֆեյսբուքում գրանցված է որպես Նունե Ներսիսյան) 25.04.2020 թվականի ֆեսբուքյան գրառումը, որտեղ վերջինը նշել է. «Միայն մի բան կարող եմ ասել, Թորոսյա՛ն, բավական է ազգիս խաբես, բավակա՛ն է, հարմարվիր ստացածդ գումարներով, հերի՛ք է, հիշիր մուլտֆիլմը՝ «Золотая антилопа»-ն, և պատկերացրու ավարտդ»:

Ավանեսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում թեմայի վերաբերյալ գրել է. «Նոր իմացա, որ Թորոսյանն ինձ դատի է տվել: Թորոսյանը հայտարարել է, որ կեղծ լուրեր տարածողների անունները կփոխանցի իրավապահներին: Հիմա այս խելոքը որոշել է, որ ես կեղծ լուրեր եմ տարածում: Նաև պահանջ է ներկայացրել զրպարտության` գումարների և մահերի հետ կապված: Չնայած ասեմ, որ ինքս դեռ այդ մասին ծանուցում չեմ ստացել, բայց արդեն datalex համակարգում տեղադրված է: Պահանջը ներկայացնելուց մարդ պետք է իրական փաստեր ունենա: Ամբողջ լրատվությունը ողողված է իրարամերժ տեղեկություններով: Բազմաթիվ հանրաճանաչ և վաստակ ունեցող պրոֆեսորներ, ակադեմիկներ պնդում և հայտարարում են կեղծ պանդեմիայի մասին: Բավականին շատ ինֆորմացիա կա COVID-19-ից մահացության բարձր տոկոսի մասին: Ճիշտ այդքան և մի բան էլ ավել ինֆորմացիա և պաշտոնական տվյալներ կան, որ տարեկան միջին մահացությունը չի աճել։
     Իսկ հիմա մահերի մասին խոսենք:
     Քանի դեռ մահացած մարդկանց դիակները չեն հերձում, ոչ մի պաթանատոմիական եզրակացություն չկա, հետևաբար չեն կարող մահվան պատճառը նշել կորոնավիրուսը, այդ դեպքում, ինչի՞ մասին է խոսքը:
     Իսկ գումարների մասին բացարձակ դժվար չէ կռահել, բավական է միայն նայել ստացած պարգևավճարների քանակը և շատ այլ տվյալներ, որոնք որպես ապացույց կներկայացնեմ, արդեն իսկ պարզ է դառնում ամբողջ պատկերը:
     Թորոսյա՛ն, չկարծես՝ այս քայլով լռեցնելու ես ինձ, կամ՝ ինձ նման հասկացող մարդկանց: Համարի՛ր, որ միֆերի ավարտի սկիզբը՝ start-ը տրված է:
     Եվ մի բան էլ հիշեցնեմ` Մինասյան Արայի դատն էլ հիշիր, հաստատ այդ օրինակը պետք կգա»:

Դիտվել է 23527անգամ
Վերջին լուրեր