19 / Մայիս / 2020 : 16-02

ՊԵԿ-ում կորոնավիրուսով վարակված 2 աշխատակից կա

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 2 հաստատված դեպք: Աշխատակիցները բուժում են ստանում։ Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հաստատեցին ՊԵԿ-ի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Մկրտչյանը: 
«Ունենք շուրջ 3 հազար աշխատակից, հսկողությունը բարձր մակարդակի է։ Այդ 2 վարակված աշխատակիցներն արդեն բուժման վերջին փուլում են, միջին տարիքի են և գտնվում են բժիշկների հսկողության ներքո։ Ծանր վիճակ չունենք»,- հայտնեցին ՊԵԿ-ից։

Դիտվել է 9483անգամ
Վերջին լուրեր