10 / Ապրիլ / 2023 : 12-21
«Այլ տարբերակ չունենալով կրկին դիմում եմ ձեզ․ եղբայրս ունի բոլորիդ օգնության կարիքը»
«Սիրելի Հայրենակիցներ մեծ դժվարությամբ բայց այլ տարբերակ չունենալով կրկին դիմում եմ ձեզ, ես նորից ունեմ բոլորիդ օգնության կարիքը և խնդրում եմ անտարբեր չլինել։
Որոշ ժամանակ առաջ ես դրամահավաք կազմակերպեցի եղբորս՝ Դավիթի վիրահատության համար, ով 26 տարեկան է և ուներ Պարբերական հիվանդություն, ոչ ցիռոտիկ պորտալ հիպերտենզիա, կերակրափողի վարիկոզ լայնացում, ինչպես նաև փայծաղի մեծացում (30սմ), որոնց հետևանքով առաջացել էր ներքին արյունահոսություն:
Եվ, Միքայելյան հիվանդանոցում պետք է կատարվեր փայծաղի հեռացում և անոթների շունտավորում, որը բժիշկների խոսքով լինելու էր հարցի լուծում:
Նշանակվեց վիրահատության օր 2023 թ․-ի հունվարի 17 ին։ Մեզ տրամադրեցին անհրաժեշտ ուղղեգիր արյուն և պլազմա ձեռք բերելու համար։
(ՈՒղղեգրի նկարը կտեղադրեմ գրառման կից)։
Բայց հենց վիրահատությունից մի քանի րոպե առաջ վիրահատություն կատարող բժիշկը՝ Սերգեյ Հարությունի Հակոբյանը, ցանկանում է կրկնակի կատարել անոթների դուպլեքս հետազոտություն, քանի որ նրա ասելով նախորդի ժամանակ ներկա չի եղել:Հետազոտումից հետո մեզ ասում են անոթի շունտավորման և փայծաղի հեռացման ժամանակ մեծ վտանգ կա արյունահոսության քանի որ առկա է թրոմբ, իսկ փայծաղի հեռացումը կառաջացնի կամ Ցիռոզ կամ արյան լեյկոզ, և հնարավոր է վիրահատության ժամանակ չկարողանան անոթը շունտավորել ու քանի որ թրոմբոցիտները ցածր են (103) շատ մեծ հավանականություն կա, որ արյունահոսության հետևանքով չկարողանան փրկել Դավիթի կյանքը։
Եվ մեզ առաջարկում միայն մեկ տարբերակ, գտնել մասնագետ ով կկատարի փայծաղի էմբոլիզացիա, բայց բժիշկների խոսքով դա ևս ուներ շատ լուրջ հետևանքներ, Ասցիտ, փայծաղի ինֆարկտ։
Սիրելի Հայրենակիցներ քանի որ Հայաստանում Դավիթին ոչ մի բուժում չկարողացան անել, և հակառակը 1 տարի շարունակ բարդացրեցին վիճակը և միայն վերջում ասացին որ նրանց ուժերից վեր է օգնել Դավիթին։Մենք մեկ այլ հիվանդանոցի (Շենգավիթ ԲԿ)-իբժիշկների ուղղորդմամբ և օգնությամբ, փետրվարի 11-ին տեղափոխում ենք Մոսկվա, որտեղ հիվանդանոցում անցնելով որոշակի հետազոտություներ՝ պարզվում է, որ կերակրափողը լիգավորումների հետևանքով ամբողջությամբ վնասված է,բայց փայծաղը առողջ է և ենթակա չէ հեռացման։ Դավիթի մոտ առկա է լյարդի ֆիբրոզ, ներլյարդային պորտալ հիպերտենզիա, կերակրափողի 1.2 աստիճանի վարիկոզ լայնացած երակներ։
Սիրելի հայրենակիցներ Դավիթին անհրաժեշտ է շտապ կատարել շունտավորում որը Հայաստանում հնարավոր չէր կատարել,առկա ռիսկերը հաշվի առնելով։Վիրահատությունը պետք է կատարվի շտապ քանի որ լյարդի ֆիբրոզը կարող է վերածվել ցիռոզի։Վիրահատության համար անհրաժեշտ է 2 միլլիոն 358 հազար (450,000ռուբլի), որից 1միլիոն 200 հազարը հավաքվել էր նախորդ դրամահավաքի ժամանակ։Խնդրում եմ հնարավորության չափով օգնել և գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիցդ ամեն նվիրաբերած լումայի համար:
Խնդրում եմ նաև կիսվել այս գրառմամբ:
Կից ներկայացնում եմ բոլոր բժշկական փասթաթղթերը։
Այլ հարցերի համար
098 23 08 93 viber-whatsapp
Ստացող Ֆլորա Սիմոնյան
Ակբա քարտի համար VISA 4355053923816450
Այդի բանկ հաշվեհամար՝ 11800358890201
Իդրամ ID 861813111
AMD 220461048070000
USD 220462720123001
EUR 220462720099002
RUB 220462720024958
Ռուսաստանից գումար փոխանցելու համար ընդամենը անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածի Платежи բաժնից ընտրել За рубеж, սեղմել По номеру телефона կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարը +374 98 23 08 93 ու փոխանցվող գումարի չափը»:
Դիտվել է
82577անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...