15 / Հունիս / 2023 : 16-22

27 տարեկանում ինձ մոտ ախտորոշվեց քաղցկեղ

Ողջույն, ես Քրիստինան եմ:
27 տարեկանում ինձ մոտ ախտորոշվեց քաղցկեղ (ադենոկարցենոմա): Դժվար էր համակերպվելը, բայց որոշումս հստակ էր` պայքարել կյանքի համար: Ընտանիքիս ու հարազատներիս աջակցությամբ անցա առաջին մեծ դժվարության միջով` վիրահատություն, հեռացրեցին մի քանի օրգաններ: Այնուհետև երկրորդ դժվարությունը` քիմիոթերապիա: Թվում էր, թե ամենինչ բարեհաջող անցավ, սակայն հիվանդությունը չէր նահանջում: Որոշվեց, որ պետք է ստանամ նաև ճառագայթային բուժում, ինչը, ցավոք, նույնպես արդյունք չտվեց: Երկար քննարկումներից հետո որոշվեց փորձել վերջին տարբերակը ` իմունոթերապիա: Եվ ահա երկու տարի անց առաջին անգամ դրական դինամիկա: Սակայն դժվարությունները չավարտվեցին` թերապիան բավականին թանկ արժե (1900 դոլար ամեն 3 շաբաթը մեկ), ես ու իմ ընտանիքը այլևս անկարող եղանք վճարելու: Եվ ինձ օգնության եկաք դուք` ծանոթ ու անծանոթ սրտացավ ու բարեգութ մարդիկ, աշխարհի տարբեր ծայրերից ինձ օգնեցին ստանալ 12 թերապիա, սակայն իմ պայքարը դեռ չի ավարտվել, ես դեռ ունեմ ձեր օգնության կարիքը...
Դեռ 1,5 տարի պետք է ստանամ բուժում: Այժմ ինձ խիստ անհրաժեշտ է հավաքել գոնե մոտակա մի քանի ամսա դեղի գումարը: Այնուհետև, հետազոտությունից հետո, պարզ կլինի, թե որքան պետք է շարունակեմ բուժումս:
խնդրում եմ անտարբեր մի անցեք տարածեք հղումը և Շնորհակալ եմ ցանկացած օգնության համար, ամեն մի դրամը շատ կարևոր է ինձ համար այս դժվար ճանապարհին

ID BANK
USD 11817076941800 –Atoyan Kristina

EVOCA BANK
AMD 16600634062300 –Atoyan Kristina

AMERIA BANK
EUR 1570077246420146 –Atoyan Kristina
IDRAM - 633040306

Կից ներկայացված են բոլոր փաստաթղթերը:
https://drive.google.com/.../1K5AL2-Mu1-I4ooq...
Դիտվել է 55970անգամ
Վերջին լուրեր