19 / Հուլիս / 2023 : 15-53

Ինչպես աշխատել սահմանամերձ մարզի գրադարանում. նոր հմտություններ Տավուշի և Սյունիքի մարզերի գրադարանավարների համար՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից

2023թ. հուլիսին Սյունիքի և Տավուշի մարզային ու համայնքային գրադարանների 50 գրադարանավարներ մասնակցեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին:

Ինչպես բարելավել գրադարանային համակարգի աշխատանքը մարզում, կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ ամենօրյա աշխատանքում: Նոր հմտությունների, գիտելիքների ու փորձի փոխանակման այս դասընթացները հնարավոր դարձան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում:

Տեսական և գործնական քառօրյա հանդիպումների ընթացքում հանրապետության փորձառու և առաջատար մասնագետները խոսեցին գրադարանային գործի տարաբնույթ գործառույթների, գրադարանավարների աշխատանքների կազմակերպման արդի մեթոդների կիրառման մասին: Ներկայացվեց, թե ինչպես համագործակցել մարզային լրատվամիջոցների հետ՝ բարձրացնելով սահմանամերձ մարզերում գրադարանների կրթական բաղադրիչը:

Դասընթացների ավարտին մասնակիցները ստացան վերաորակավորումը հավաստող վկայականներ:
Դիտվել է 7970անգամ
Վերջին լուրեր