17 / Օգոստոս / 2023 : 13-39

Մոխրանուշ․ ամենահայտնի «Մոխրոտը» հեքիաթի հայկական տարբերակները. «ԳԻՏՆԱԿԱՆԸ»

«Գրականության ինստիտուտն այսօր իսկապես մեծ ու կարևոր գործ է անում․ և՛ հայ գրականագիտության հանրայնացման առումով, և՛ հայ գրականության ուսումնասիրության առումով»,- ԳԻՏՆԱԿԱՆԸ հաղորդաշարի ընթացքում ասում է գրականագետ Աստղիկ Սողոյանը և շարունակում,- «Խնդիր է դրվել միջազգային շտեմարաններում հրատարակվելու, ուրախությամբ պետք է ասեմ, որ գիտնականներից շատերը, անգամ մեծ տարիքի, որ թվում էր, թե իրենց համար պետք է դժվար լինի այս նորարարությունները, բայց ոգևորված անում են, որովհետև հասկանում ենք նպատակը՝ հայ գիտության բարձրացումը»։

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Սողոյանի գիտական գործունեությանը անդրադարձել ենք նաև ԳԻՏՆԱԿԱՆԸ հաղորդաշարի 2-րդ թողարկմամբ։ Նա ուսումնասիրել է աշխարհի ամենատարածված հեքիաթներից մեկի՝ Մոխրոտիկի հայկական տարբերակները և այդ մասին գիտական հոդված հրապարակել ««Մոխրոտիկ» հեքիաթի հայկական մշակումները համաշխարհային հեքիաթագիտության համապատկերում» վերանգրով։

Աստղիկն ասում է, որ հայկական «Մոխանուշ» հեքիաթը տարբերվում է նրանով, որ միակ տարբեկան է, որը Մոխրոտիկ չէ, Մոխրանուշ է, Անուշն էլ այդ աղջկա անունն է։ «Ավելի հետաքրքիր տիպ էր տալիս ու արժի հեքիաթը տարածել, մի քիչ հայկականացված էր, վերջը մի քիչ ավելի բարի էր։ Հետաքրքիր էր նաև մոխրի ուսումնասիրությունը․ իրական տարբերակում Մոխրոտն ինքնակամ էր գնում մոխրի մեջ պառկում, դա օջախն էր, մոր կարոտի խնդիրն էր, կրակի մոտ էր պառկում, կուչ էր գալիս ինչպես երեխան մոր արգանդում»,- ասում է նա։

Աստղիկ Սողոյանն ուսումնասիրել է հայկական Մոխրոտի 3 տարբերակ․ Թլկատինցու Այգիիս փշենին, Ռաֆայել Պատկանյանի Մարիամ հեքիաթը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=BCIK4ZHswko&t=2s
Դիտվել է 15926անգամ
Վերջին լուրեր