Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2023 : 11-24

Սիրելի արցախցիներ. եկեք Տավուշ։ Լավ եք զգալու Ձեզ Տավուշում

Սիրանուշ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


Պապիկս ինձ պատմել է, որ իր պապը, ով ակտիվ մասնակցել է 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժմանը պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ, (Որի ճյուղերից ենք նաև մենք) պատմել է, թե ոնց են 18-րդ դարում Արցախից բռնագաղթված իմ նախնիները չքնաղ Հյուսիսային Արցախից բռնագաղթվել-եկել Արզնիում 2 ամիս բնակություն հաստատել ու սկսել են չհարմարվել աշխարհագրական միջավայրին, կլիմային, բնությանը.

Ոտքով այնքան ճանապարհ են գնացել, մինչև հասնեն պատմական Ուտիք՝ այժմյան Տավուշ.
Ասում էր, որ պապն իր գաղթի հուշերում գրել է, որ այնքան քայլեցինք, մինչև լեռնաանտառային հատված գտնենք, որը մեզ Արցախ կհիշեցնի, որտեղ մենք մըզ Արցախում կզգանք։

Ասելս ի՞նչ է. Իմ սիրելի արցախցիներ. եկեք Տավուշ։
Լավ եք զգալու Ձեզ Տավուշում. տավուշցիների մեծ մասն արցախյան արմատներով գերդաստաններ են՝ հյուսիսի լեռնային ոճի մարդիկ, հատկապես գյուղաբնակները։
Հատկապես Գանձասարի փեշերի, Վանք գյուղի, Մարտակերտի շրջանի մարդի՛կ, անպայման եկեք Տավուշ

Հ. Գ. Ներքևի մեկնաբանություններում տեղադրում եմ Տավուշի մարզում բնակություն հաստատելու տարբերակներն ու հնարավորությունները. Ընկերներիս նույնպես խնդրում եմ մեկնաբանություններում շարունակ ավելացնել շարքը։
Դիտվել է 39327անգամ
Վերջին լուրեր