20 / Մայիս / 2020 : 14-13

Բերման են ենթարկվել 5 աղջիկ

Ոստիկանության 6-րդ վարչության մոտից բերման ենթարկվածների թվում նաև աղջիկներ կան: Այս մասին հայտնեց Արմեն Աշոտյանը, ով այս պահին ոստիկանության բաժանմունքի մոտ է: Նա նշեց, որ բերման ենթարկվածների թիվը, տարբեր տեղեկություններով, հասնում է 20-ի, իսկ մասնավորապես աղջիկների՝ 5-ի:

Աշոտյանը հայտնեց, որ բերման ենթարկված աղջիկներին այլ բաժանմունք են տարել, տղաներին՝ այլ:

ՀՀԿ փոխնախագահը նաև իր տարակուսանքը հայտնեց այն մասով, որ սահմանփակումները հանվել են, իսկ արտակարգ դրությունը՝ մնացել: Նրա խոսքերով, դա հենց ըմբոստությունները ճնշելու համար է արվել. «Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է: Ընկեր ջան, սաղ վատ ա, դիմում գրի գնա»:

Նշենք, որ բերման ենթարկվածները իրենց աջակցությունն էին հայտնում Արթուր Դանիելյանին և բերման ենթարկվեցին սոցիալական հեռավարությունը չպահպանելու համար:

Դիտվել է 39329անգամ
Վերջին լուրեր