29 / Դեկտեմբեր / 2023 : 13-55

«Տուն տեղ 2023»-ը համախմբել է ճարտարապետա-դիզայներական համայնքին

Օրերս Մոսկվա կինոթատրոնի դահլիճում Հայաստանում 1-ին անգամ տեղի ունեցավ «Տուն Տեղ» դիզայն մրցանակաբաշխությունը, որն աննախադեպ իրադարձություն է մեր ճարտարապետա-դիզայներական համայնքի համար։

Միջոցառումը բոլորին զարմացրել է իր մասշտաբայնությամբ և մեկ հարկի տակ է միավորել ինտերիեր և էքստերիեր դիզայնի շատ ընկերությունների, բազմաթիվ կառուցապատող կազմակերպություններ, ճարտարապետական և դիզայնի ստուդիաների, անհատ դիզայների և ճարտարապետների, ժամանակակից արվեստի և հարակից ոլորտների ներկայացուցիչների, որոնց բոլորին ոգեշնչել է օրվա համախմբող էներգիան։
17 անվանակարգերում մրցանակներ հանձնվեցին լավագույններին, որոնք նախապես ընտրվել էին հեղինակավոր ժյուրիի կողմից։ Բոլոր հաղթողները գործընկեր կազմակերպությունների կողմից արժանանացան մրցանակների։

3 գլխավոր անվանակարգերում հաղթողները բացահայտվեցին վերջում՝ ամբողջականացնելով երեկոյի գաղափարը։ Լավագույն ճարտարապետ Արտակ Կնյազյանին մրցանակ հանձնեց UTS գլխավոր տնօրեն Սամվել Ալեքսանյանը։

Պարոն Ալեքսանյանը շատ կարևորել է մրցանակաբաշխության կայացումը՝ նշելով, որ այն երկխոսության հարթակ է ստեղծում արտադրողների և այն կիրառողների միջև։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։
Author's cover photo
Ամսաթիվ 29 / Դեկտեմբեր / 2023 : 13-55
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 5836անգամ
Վերջին լուրեր