07 / Փետրվար / 2024 : 14-39

Դիմում եմ ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը

Տիգրան Արեգունին գրել է․


Կարծում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ամենայն հայոց Պարապետ Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը պիտի տեղի ունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մենք ազգովի պիտի նրան ճանապարհենք դեպի հավերժի լույսը ՀՀ-ում ավանդաբար ընդունված ամենաբարձր մակարդակի վայրից։

Եվ իհարկե նա արժանի է, որ իր մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում ննջող մեծերի կողքին։ Նա իր կյանքով և գործունեությամբ արժանացել է դրան։

Ովքեր կիսում են այս մոտեցումը կոչ եմ անում կիսվել այս գրառմամբ, կամ իրենց հարթակներում ևս շրջանառել այս գաղափարը։
Դիտվել է 34609անգամ
Վերջին լուրեր