20 / Մայիս / 2020 : 16-20

Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները․ դրամական պարգև կտան այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները

«Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադեւոսյանը ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ է տեղադրել՝ նշելով, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը:

«Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողություն են կատարել, հետ վերադարձնեն արձանները: Թեկուզ թողնեն այստեղ, մենք շինաշխատանքները կկատարենք, կբերենք օրիգինալ տեսքի»,-ասել է Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ պատրաստ են դրամական պարգեւ տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները։

2016-ին «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ բացվել էր «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը, որի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:

Դիտվել է 184517անգամ
Վերջին լուրեր