04 / Մարտ / 2024 : 15-55
Մահացել է արցախյան ազատամարտի մասնակից, Պառավաքար գյուղի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը
Մահացել է արցախյան ազատամարտի մասնակից, Պառավաքար գյուղի գյուղապետ, վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանը։
Ռոլանդ Մարգարյանի ղեկավարման օրոք գյուղը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել․ ազնիվ, զուսպ, հարազատ գյուղին միշտ նվիրված Մարգարյանի ավանդը մեծ է պետականաշինության հարցում: Մինչ գյուղապետ լինելն էլ նա իր ավանդն ուներ իր գյուղի զարգացման հարցում՝ որպես հասարակ քաղաքացի, իր հայրենիքի զավակ։

Yelaket. am-ի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում Մարգարյանների գերդաստանին՝ Ռոլանդ Գերասիմի Մարգարյանի մահվան կապակցությամբ, և հավելում, որ նա գնաց, բայց թողեց մեծ հարգանք և սեր իր և իր ընտանիքի հանդեպ, և երեք հրաշալի, դաստիարակված և բարձ որակներ կրող զավակներ։

Հիշեցնենք, որ 1990-ական թթ. ծավալված մարտական գործողությունների ժամանակ Ռոլանդ Մարգարյանը կամավորագրվել է հայրենի գյուղի ինքնապաշտպանության մարտերին: 1992 թ.-ի նշանակվել է Տավուշի զինկոմիսարիատին կից ձևավորված գումարտակի առաջին վաշտի հրամանատար: 1993թ.-ի ապրիլից մինչև 2000թ. եղել է Բերդի զորամասի առաջին գումարտակի առաջին վաշտի հրամանատարը: 2000թ. ընտրվել է Պառավաքարի գյուղապետ, 2017թ.-ի խոշորացումից հետո նշանակվել Պառավաքարի վարչական ղեկավար: Արժանացել է բազմաթիվ գերատեսչական մեդալների, պարգևների, բայց լավագույն պարգևը ա՛յն նվիրումն էր, որ նա ուներ հարազատ գյուղի հանդեպ։

Author's cover photo
Ամսաթիվ 04 / Մարտ / 2024 : 15-55
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 44287անգամ
Վերջին լուրեր