Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մարտ / 2024 : 15-01

Մարտի 8-ին հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար

Այս տարի Երևանում Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ մետրոյով, «ՄԱՆ», «Ժոնգ Թոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» ավտոբուսներով, ինչպես նաև տրոլեյբուսներով կանանց համար երթևեկությունը կլինի լիովին անվճար` նրանցից գումար չի գանձնվելու:
Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց մարտի 8-ի առթիվ համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար:
Համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15 000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն:
Դիտվել է 2779անգամ
Վերջին լուրեր