08 / Մարտ / 2024 : 16-46
Պատմության 10 ամենահզոր կանայք
Տարբեր ժամանակաշրջաններում կանայք իրենց ուրույն և հեղաշրջող
դերն են ունեցել մարդկության իրականացրած հայտնագործությունների և կերտած պատմության
մեջ։
Yelaket.am-ը՝ կանանց տոնին ընդառաջ, ներկայացնում է պատմության
10 ամենահզոր կանանց պատմությունը։
1․ Կլեոպատրա
Կլեոպատրա թագուհին իր կառավարման օրոք ոփայլել է իր յուրահատուկ
ինտելեկտով և նպաստել երկրի տնտեսական և սոցիալական
զարգացմամբ։ Թագուհին հայտնի է նաև Հռոմեական Կայսրության նշանավոր կայսրերի՝ Կեսարի
և Մարկոս Անտոնիոյի հետ ունեցաց սիրավեպերի համար։
2․ Ժաննա դ'Արկ
Ֆրանսիայի ազգային
հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ Ժաննա դ’Արկը (1412թ. հունվարի 6 - 1431թ.
մայիսի 30) հովվուհի էր: Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել՝ լուծելու
Ֆրանսիայի ազատագրման խնդիրը: Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ
տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Կառլոսի հետ և համոզել նրան վճռական ռազմական
գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429թ.-ի մայիսի 8-ին
ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի
կույս:
3․ Թագուհի Վիկտորիա
Վիկտորյա՝ Մեծ
Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի 1837 թվականի հունիսի 20-ից։ Հանովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ 1876 թվականին հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Վիկտորյայի գահակալության սկիզբը համընկել
է Մեծ Բրիտանիայի առևտրաարդյունաբերական համաշխարհային գերիշխանության
հաստատման հետ, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման
հետ։ Նա, ամուսնացնելով իր երեխաներին ժամանակի ամենահզոր ղեկավարների հետ,
ավելի քան երբևէ ընդլայնեց իր արքայատոհմը՝ այն հասցնելով մինչև Ֆրանսիա, Ցարական Ռուսաստան
և այլ հղոր կայսրություններ։ 4․ Եղիսաբեթ Առաջին
Եղիսաբեթ
թագոհին բրիտանական պատմության ամենահզոր և ամենաերկար կառավարած թագուհին է։ 70 տարի
շարունակ թագուհին կաողացել իր տիրապետության տակ հավաքել շուրջ 2 միլիարդ մարդ։ Նրա
դիվանագիտական հզոր կարողությունների և ունեցած հզոր պաշտոնյաների շնորհիվ նա գրեթե
ոչ մի ծրագիր տանուլ չի տվել՝ ընդունելով ժամանակի ամենահզոր և հեղաշրջող օրենքները։
5․ Աննա Ֆրանկ
Ամստերդամից հրեա աղջնակ Աննա Ֆրանկի պատմությունը հայտնի է ողջ աշխարհին՝ շնորհիվ նրա փրկված օրագրի։ Նացիստներն Աննային, նրա ընտանիքի մյուս անդամներին ու ընկերներին, ընդհանուր 8 մարդու, Ամստերդամում հայտնաբերել էին 1944 թվականի օգոստոսի 4-ին։ Մինչ այդ, շուրջ երկու տարի նրանք հաջողությամբ թաքնվում էին գաղտնի թաքստոցում, որը գտնվում էր Ամստերդամի ջրանցքներից մեկի ափին գտնվող շինության պահեստային տարածքում։ Հայտնաբերումից հետո նրանց բոլորին տեղափոխեցին համակենտրոնացման ճամբարներ։ 15-ամյա Աննա Ֆրանկը՝ քրոջ Մարգոյի հետ զոհվեց1945 թվականի սկզբին Բերգեն-Բելզեն ճամբարում։6․ Հեդի Լամար
Հեդի Լամարը ծնվել է Վիեննայում 1914թ.-ին:
Նա կրթություն է ստացել դրամատիկական դպրոցում և սկսել է նկարահանվել կինոյում:
Դերասանուհին նկարահանվել է 55 ֆիլմում՝ վաստակելով ավելի քան 30 միլիոն դոլար,
ինչը նշանակալի ցուցանիշ էր անցյալ դարի 30-40-ական թվականներին։
1942 թվականին նա արտոնագրեց մի համակարգ,
որը նրան թույլ էր տալիս հեռվից կառավարել տորպեդները։ Հաճախականության թռիչքի
տեխնոլոգիայի արժեքը գնահատվել է միայն տարիների ընթացքում: Առանց Լամարի գյուտի,
ռազմական արբանյակներն այսօր չէին թռչի, իսկ GSM բջջային հեռախոսները չէին աշխատի:
7․ Մարիա Կյուրի
Մարիա Սկլոդովսկա-Կյուրին, ով
աշխարհին առավել հայտնի է որպես Մարի Կյուրի, առաջին գիտնականն էր, որ երկու անգամ
արժանացավ Նոբելյան մրցանակի՝ 1903-ին՝ ֆիզիկայի բնագավառում, 1911-ին՝ քիմիայի:
Նրա գործունեության հիմնական ուղղությունը ռադիոակտիվության ուսումնասիրումն էր:
Հենց նա էր, որ իր ամուսին Պիեռ Կյուրիի հետ բացահայտեց ռադիում և պոլոնիում
քիմիական տարրերը:
8․ Մարգարետ Թեթչեր
Մարգարետ Թեթչերը
1979-1990թթ. եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը և ներկայացրել է Պահպանողական
կուսակցությունը: Հայտնի է որպես «երկաթյա տիկին»: Առաջին և դեռևս միակ
կինը, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։
Երկաթե լեդին ազատ շուկայի, տնտեսական ու
քաղաքական ազատության ջատագովներից էր:
9․ Անգելա Մերկել
Անգելա
Դորոտեա Մերկել՝ գերմանացի պետական և քաղաքական գործիչ, ֆիզքիմիկոս, Գերմանիայի դաշնային կանցլերը 2005 թվականի նոյեմբերի 22-ից մինչև
2021 թվականը։ Առաջին կինը Գերմանիայի Դաշնային կանցլերի պաշտոնում։ Իր կանցլերության ընթացքում Մերկելին
հաճախ էին անվանում Եվրամիության (ԵՄ) դե ֆակտո առաջնորդ և աշխարհի ամենահզոր կին:
2016 թվականից սկսած նրան հաճախ նկարագրում էին որպես ազատ աշխարհի առաջնորդ:
10․ Դիանա Աբգար
Դիանա Աբգարը հայ գրող, դիվանագետ,
հրապարակախոս, քաղաքական գործիչ, բարեգործ և աշխարհի առաջին կին դեսպանն է։ Նա իր
ողջ կյանքը նվիրել է հայրենիքից հեռու գտնվող հայերին օգնելու գործին։
Որպես իր գործունեության արդյունք՝ 1918թ․-ին Ճապոնիան պաշտոնապես ընդունեց
Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը, իսկ ինքը՝ Դիանա Աղաբեկը,
նշանակվեց Հայաստանի լիազոր-ներկայացուցիչը Ճապոնիայում։
Դիտվել է
26288անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...


