08 / Մարտ / 2024 : 16-46

Պատմության 10 ամենահզոր կանայք

Տարբեր ժամանակաշրջաններում կանայք իրենց ուրույն և հեղաշրջող դերն են ունեցել մարդկության իրականացրած հայտնագործությունների և կերտած պատմության մեջ։ Yelaket.am-ը՝ կանանց տոնին ընդառաջ, ներկայացնում է պատմության 10 ամենահզոր կանանց պատմությունը։

1․ Կլեոպատրա

Կլեոպատրա թագուհին իր կառավարման օրոք ոփայլել է իր յուրահատուկ ինտելեկտով և նպաստել երկրի տնտեսական և սոցիալական զարգացմամբ։ Թագուհին հայտնի է նաև Հռոմեական Կայսրության նշանավոր կայսրերի՝ Կեսարի և Մարկոս Անտոնիոյի հետ ունեցաց սիրավեպերի համար։

2․ Ժաննա դ'Արկ

Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ Ժաննա դ’Արկը (1412թ. հունվարի 6 - 1431թ. մայիսի 30) հովվուհի էր: Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել՝ լուծելու Ֆրանսիայի ազատագրման խնդիրը: Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Կառլոսի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429թ.-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս:

3․ Թագուհի Վիկտորիա

Վիկտորյա՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի 1837 թվականի հունիսի 20-ից։ Հանովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ 1876 թվականին հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Վիկտորյայի գահակալության սկիզբը համընկել է Մեծ Բրիտանիայի առևտրաարդյունաբերական համաշխարհային գերիշխանության հաստատման հետ, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։ Նա, ամուսնացնելով իր երեխաներին ժամանակի ամենահզոր ղեկավարների հետ, ավելի քան երբևէ ընդլայնեց իր արքայատոհմը՝ այն հասցնելով մինչև Ֆրանսիա, Ցարական Ռուսաստան և այլ հղոր կայսրություններ։

4․ Եղիսաբեթ Առաջին

Եղիսաբեթ թագոհին բրիտանական պատմության ամենահզոր և ամենաերկար կառավարած թագուհին է։ 70 տարի շարունակ թագուհին կաողացել իր տիրապետության տակ հավաքել շուրջ 2 միլիարդ մարդ։ Նրա դիվանագիտական հզոր կարողությունների և ունեցած հզոր պաշտոնյաների շնորհիվ նա գրեթե ոչ մի ծրագիր տանուլ չի տվել՝ ընդունելով ժամանակի ամենահզոր և հեղաշրջող օրենքները։

5․ Աննա Ֆրանկ

Ամստերդամից հրեա աղջնակ Աննա Ֆրանկի պատմությունը հայտնի է ողջ աշխարհին՝ շնորհիվ նրա փրկված օրագրի։ Նացիստներն Աննային, նրա ընտանիքի մյուս անդամներին ու ընկերներին, ընդհանուր 8 մարդու, Ամստերդամում հայտնաբերել էին 1944 թվականի օգոստոսի 4-ին։ Մինչ այդ, շուրջ երկու տարի նրանք հաջողությամբ թաքնվում էին գաղտնի թաքստոցում, որը գտնվում էր Ամստերդամի ջրանցքներից մեկի ափին գտնվող շինության պահեստային տարածքում։ Հայտնաբերումից հետո նրանց բոլորին տեղափոխեցին համակենտրոնացման ճամբարներ։ 15-ամյա Աննա Ֆրանկը՝ քրոջ Մարգոյի հետ զոհվեց1945 թվականի սկզբին Բերգեն-Բելզեն ճամբարում։

6․ Հեդի Լամար

Հեդի Լամարը ծնվել է Վիեննայում 1914թ.-ին: Նա կրթություն է ստացել դրամատիկական դպրոցում և սկսել է նկարահանվել կինոյում: Դերասանուհին նկարահանվել է 55 ֆիլմում՝ վաստակելով ավելի քան 30 միլիոն դոլար, ինչը նշանակալի ցուցանիշ էր անցյալ դարի 30-40-ական թվականներին։ 1942 թվականին նա արտոնագրեց մի համակարգ, որը նրան թույլ էր տալիս հեռվից կառավարել տորպեդները։ Հաճախականության թռիչքի տեխնոլոգիայի արժեքը գնահատվել է միայն տարիների ընթացքում: Առանց Լամարի գյուտի, ռազմական արբանյակներն այսօր չէին թռչի, իսկ GSM բջջային հեռախոսները չէին աշխատի:

7․ Մարիա Կյուրի

Մարիա Սկլոդովսկա-Կյուրին, ով աշխարհին առավել հայտնի է որպես Մարի Կյուրի, առաջին գիտնականն էր, որ երկու անգամ արժանացավ Նոբելյան մրցանակի՝ 1903-ին՝ ֆիզիկայի բնագավառում, 1911-ին՝ քիմիայի: Նրա գործունեության հիմնական ուղղությունը ռադիոակտիվության ուսումնասիրումն էր: Հենց նա էր, որ իր ամուսին Պիեռ Կյուրիի հետ բացահայտեց ռադիում և պոլոնիում քիմիական տարրերը:

8․ Մարգարետ Թեթչեր

Մարգարետ Թեթչերը 1979-1990թթ. եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը և ներկայացրել է Պահպանողական կուսակցությունը: Հայտնի է որպես «երկաթյա տիկին»: Առաջին և դեռևս միակ կինը, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Երկաթե լեդին ազատ շուկայի, տնտեսական ու քաղաքական ազատության ջատագովներից էր:

9․ Անգելա Մերկել

Անգելա Դորոտեա Մերկել՝ գերմանացի պետական և քաղաքական գործիչ, ֆիզքիմիկոս, Գերմանիայի դաշնային կանցլերը 2005 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականը։ Առաջին կինը Գերմանիայի Դաշնային կանցլերի պաշտոնում։ Իր կանցլերության ընթացքում Մերկելին հաճախ էին անվանում Եվրամիության (ԵՄ) դե ֆակտո առաջնորդ և աշխարհի ամենահզոր կին: 2016 թվականից սկսած նրան հաճախ նկարագրում էին որպես ազատ աշխարհի առաջնորդ:

10․ Դիանա Աբգար

Դիանա Աբգարը հայ գրող, դիվանագետ, հրապարակախոս, քաղաքական գործիչ, բարեգործ և աշխարհի առաջին կին դեսպանն է։ Նա իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքից հեռու գտնվող հայերին օգնելու գործին։ Որպես իր գործունեության արդյունք՝ 1918թ․-ին Ճապոնիան պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը, իսկ ինքը՝ Դիանա Աղաբեկը, նշանակվեց Հայաստանի լիազոր-ներկայացուցիչը Ճապոնիայում։
Դիտվել է 14465անգամ
Վերջին լուրեր