Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մարտ / 2024 : 14-48

Այսօր աշխարհը նշում է երջանկության միջազգային օրը

Երջանկությունը մարդկային կյանքի և բարեկեցության հիմնական նախադրյալներից է և ոչ նյութական առժեքների ամենակարևորը։ Այն արտացոլում է մարդկային զգացմունքներն ու ապրումները, փոխում մարդկանց վարքագիծը և աշխարհն ավելի լավը դարձնում։

Միավորված ազգերի կազմակերպությունը 2012-ի հուլիսի 19 որոշմամբ մարտի 20 հռչակեց երջանկության միջազգային օր։ Սերտ կապված լինելով մարդկանց բարօրության հետ՝ երջանկության ապահովումը համարվում է աշխարհի կայուն զարգացման ծրագրի կարևոր մաս։ Ամեն տարի մարտի 20-ին ողջ աշխարհը ևս մեկ անգամ գնահատում է երջանկության կարևորությունը և փորձում թե՛ երջանկացնել և թե՛ դառնալ այդքան արժեքավոր երջանկության մի մասը։
Դիտվել է 3806անգամ
Վերջին լուրեր