Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2024 : 14-48

Ձիարշավությունը որպես միլիոնատեր դառնալու ամենահեշտ միջոց․ Ժամանակակից ամենաշահութաբեր սպորտը

Ձիարշավությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում ունի մեծ տարածում։ Կազմակերպվում են տարբեր մրցաշարեր, որտեղ երկրի ամենահարուստ և հայտնի անձիք գտնում են իրենց հավանած ձիարշավորդին և ձիուն ու աջակցում նրանց։ Որոշ ներդրում կատարելուց հետո կամ նույնիսկ սեփական ձիուդ մրցարշավին համապատասխան վարժեցնելու և ներկյացնելու միջոցով՝ շատերը ընդհամենը մեկ գիշերվա ընթացքում դառնում են միլլիոնատեր։

Բավական է մեկ անգամ այցելել մրցարշավերից մեկին և կհայտնվես աշխարհի ամենահայտնի անձանց և պաշտոնյաների կողկին, որոնց համար ձիարշավությունը ամենահետաքրքիր և յուրօրինակ սպորտաձևերից է։

Գնորդների տարիքային շեմը 18-ից հասնում է մինչև 81։ Նրանց գնում են ձիերին, լավագույնս պատրաստում ելույթի և ապահովում իրենց անմոռանալի տպավորություններն ու շահույթը։
Ձիարշավարանները հայտնի են դեռես մ. թ. ա., Հին Հունաստանում և Հռոմում։ Արժանահիշատակ է Կոստանդնուպոլսի ձիարշավարանը, որը եղել է բազմահարկ և թաղածածկ։ Հռոմում, ավելի ուշ նաև Բյուզանդիայում, ձիարշավարանները եղել են նաև հասարակական կյանքի կենտրոն։
Ժամանակակից ձիարշավարանները լինում են հեծելային, վազքային և համակցված։ Վարգաձիերի փորձարկման համար նախատեսված վազքուղիների երկարությունը 1600 մ է, հեծելաձիերի համար՝ 2000 - 2400 - 3000 մ։ Լայնությունը համապատասխանաբար՝ 20-30 և 20-25 մ։ Ժամանակակից խոշորագույն ձիարշավարաններն են՝ Լեքսինգտոնյանը (ԱՄՆ), Նյու Մարկետը, Էփսոմյանը (Մեծ Բրիտանիա), Վենսենյանը, Լոնշանը (Ֆրանսիա), Սարսուելան (Իսպանիա), Մոսկովյանը (Ռուսաստան) և այլն։
Դիտվել է 2266անգամ
Վերջին լուրեր