13 / Մայիս / 2024 : 16-50

Հաջողակ բիզնես սկսելու ամենակարևոր նախապայմանը․ Ջոն Ռոքֆելլե

Մի երիտասարդ ձեռներեց նստած էր այգու նստարանին և գլուխ էր կոտրում՝ ելք գտնելու իր բիզնեսը սնանկացումից փրկելու համար։ Հանկարծ նրան մի ծերունի է մոտենում, ներկայանում որպես Ջոն Ռոքֆելլեը օգնություն առաջարկում։ Երիտասարդի պատմությունը լսելուց հետո, ծերունին ասում է, որ կարող է օգնել երիտասարդին։ Ծերունին մի չեկ է գրում տղայի անունով: Ծերունին տղային տալիս է գումար և առաջարկում, որ մյուս տարի նույն օրն այդտեղ հանդիպեն, որպեսզի տղան վերադարձնի այդ գումարը։ Երիտասարդը տեսավ, որ չեկի վրա գրված էր կես միլլիոն դոլար և ստորագրված էր Ջոն Ռոքֆելլերի կողմից, ով համաշխարհային պատմության մեջ երբևէ ապրած ամենահարուստ մարդն էր։ Իր ծերության օրոք Ռոքֆելլերը շարունակում էր մարդկանց օգնել և իր կարողության հսկայական մասն անընդհատ ուղղում էր բարեգործությանը։ Նա հայտնի էր փողոցում իրեն հանդիպող մարդկանց գումար բաժանելու սովորութամբ։ Երիտասարդը սկզբում մտածեց կանխիկացնել չեկի գումարը և օգտագործել այն իր բիզնեսում, սակայն հետո որոշեց, որ իր մոտ կպահի այդ չեկը, սակայն չի օգտագործի գումարը։ Չեկի առկայությունն արդեն իսկ ապահովության ու լավատեսության զգացողություն տվեց նրան, խրախուսեց նրան համարձակորեն անելու ամեն բան՝ իր բիզնեսը փրկելու համար։ Նա սկսեց ավելի ձեռնտու բանակցություններ վարել և ամիսներ հետո կարողացավ լիովին ազատվել պարտքերից և հարստանալ։ Ծերունուն հանդիպելուց ուղիղ մեկ տարի հետո երիտասարդը գնում է այդ նույն այգին և տեսնում է, որ ծեր մարդն արդեն նստած է նստարանին։ Արդյունքում պարզ է դառնում, որ ծերունին խաբել է և ամենևին էլ չի եղել այն գործարարը, որի անվան ներքո ներկայացել էր։ Պարզ է դառնում, որ գումարը ևս կեղծ էր և տղան այսքան ժամանակ չի ունեցել այդ կես միլիոն դոլլարը։ Իրեն սահմանափակողը համոզմունքներից վեր կանգնելն էր, ինքնավստահություն դրսևորելը և գործելու համարձակությունը։ Գաղափարը իրագործելու առաջին քայլը ավատն է, որը հնարավորություն կտա 0-ից սկսել բիզնես՝ նույնիսկ առանց ֆինանսական ներդրման։
Դիտվել է 9584անգամ
Վերջին լուրեր