30 / Մայիս / 2024 : 16-22
Ի՞նչ է ֆինանսական բռնությունը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Ֆինանսական բռնությունը տնտեսական բռնության մաս է, որը, բռնության մյուս բոլոր ձևերի նման, արտահայտվում է անհատի՝ մեկ այլ անձի նկատմամբ վերահսկողություն ունենալու ցանկությամբ։ մարդու՝ գումարն ազատ տնօրինելու իրավունքի սահմանափակման դեպքում այլ անձիք վերահսկում են նրա ֆինանսական «շարժը»՝ հաշվի չառնելով նրա կարծիքը։Ֆինանսական, ինչպես և ցանկացած այլ տիպի բռնության
զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից,
կրթությունից, ապրելավայրից, ազգությունից, հավատքից, ամուսնական կարգավիճակից,
երեխա ունենալու կամ չունենալու հանգամանքից։ Ֆինանսական բռնությունը կարող է տեղի
ունենալ տարբեր հարաբերություններում՝ զուգընկերների միջև, ընտանիքում,
բարեկամների շրջանում և այլն։
Ֆինանսական բռնության վարքագիծը կարող է ունենալ
տարբեր դրսևորումներ։ Դրանցից շատերն ավելի տեսանելի են և, տեղի ունենալու
դեպքում, կարող են հանդիսանալ որպես նախազգուշացում։ Դրանցից են՝
Ղեկավարվում ու շահագործվում են քո կամ ձեր ընդհանուր ֆինանսները․· Որոշվում է՝ ինչին պետք է ու չպետք է հատկացնես քո գումարը
· Որոշվում է՝ ինչքան գումար է քեզ անհրաժեշտ ապրուստի համար
· Թաքցվում են ձեր ընդհանուր հաշվի կամ քո հաշվի քաղվածքները
· Զրկվում ես քո կամ ձեր ընդհանուր բանկային հաշիվներին հասանելիությունից
· Խարխլվում է վարկային պատմությունդ՝ քեզ ճնշման ենթարկող անձը խոստանում է ատարել վարկի մարումներ քո անունից ու չպահելով խոստումը
· Կեղծվում է քո ստորագրությունը ֆինանսական փաստաթղթերի տակ
· Պարբերաբար կատարվում է կանխիկացում քո բանկային քարտից՝ առանց տեղեկացնելու ու համաձայնություն ստանալու
· Վաճառվում է քեզ պատկանող գույքը՝ առանց քո թույլատվության
Հոգեբանական ճնշում է գործադրվում
․· Քեզ տիպում են մեղավոր զգալ և մեկուսացնում են, քանի որ դու նրանց գումար չես տվել
· Ստիպում են, որ դառնաս վարկի երաշխավորը
· Պահանջում է հաշվետվություն կատարած յուրաքանչյուր ծախսի համար
· Ստիպում է աշխատել ընտանեկան բիզնեսում առանց վարձատրության
· Ստիպում է ստորագրել կասկածելի փաստաթղթեր Խախտում է քո՝ աշխատելու ու սովորելու իրավունքը
· Արգելում է աշխատանք փնտրել կամ գնալ աշխատանքի՝ իբրև պատրվակ բերելով երեխաներին կամ այլ հանգամանքներ, ու այսպիսով փորձում դարձնել քեզ իրենից ֆինանսապես կախված
· Որոշում է՝ որտեղ կարող ես աշխատել և որտեղ՝ ոչ
Հնարավոր
է ի սկզբանե չնկատել ֆինանսական բռնության նշանները։ Բռնություն կիրառողը ոչ միշտ
է ագրեսիվ վարքագիծ դրսևորում․ նա կարող է լինել «սիրալիր» ու վստահեցնել, որ
անում է ամեն ինչ՝ հանուն քո բարեկեցության։ Կասկածի դեպքում ժամանակին օգնություն
խնդրելով ու անվտանգության պլան կազմելով՝ հնարավոր է խուսափել անկանխատեսելի ու
կյանքի վրա անդառնալի հետք թողնող իրավիճակներից։ Բռնության
ենթարկվելիս կայացրած հապճեպ որոշումները կարող են վտանգավոր և
նույնիսկ ճակատագրական լինել։ Անհրաժեշտ է տիրապետել մի քանի մեթոդների, որով
կկարողանաք պաշտպանել ձեզ և ձեր իրավունքները։
Պետք է համոզվել, որ ունես գումար քեզ պատկանող
բանկային հաշվում կամ կանխիկ եղանակով՝ առանց այլ մարդկանց ասանելիության։ Փոխի՛ր տվյալներդ,
եթե կասկածում ես դրանց գաղտնիության վա։ Փաստաթուղթ ստերագրելիս ծանոթացիր դրանց բովանդակությանը՝
նախքան ստորագրելը։ Կապի մեջ եղիր վստահելի ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ և նրանց
վստահիր քո ֆինանսական պահուստները։ Օգտվիր ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար
նախատեսված ապաստարաններից ու տրամադրվող հոգեբանական օգնությունից։
Հնարավոր է ի սկզբանե չնկատել ֆինանսական
բռնության նշանները։ Բռնություն կիրառողը ոչ միշտ է ագրեսիվ վարքագիծ դրսևորում․
նա կարող է լինել «սիրալիր» ու վստահեցնել, որ անում է ամեն ինչ՝ հանուն քո
բարեկեցության։ Կասկածի դեպքում ժամանակին օգնություն խնդրելով ու անվտանգության
պլան կազմելով՝ հնարավոր է խուսափել անկանխատեսելի ու կյանքի վրա անդառնալի հետք
թողնող իրավիճակներից։
Դիտվել է
5775անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...