30 / Մայիս / 2024 : 16-22

Ի՞նչ է ֆինանսական բռնությունը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Ֆինանսական բռնությունը տնտեսական բռնության մաս է, որը, բռնության մյուս բոլոր ձևերի նման, արտահայտվում է անհատի՝ մեկ այլ անձի նկատմամբ վերահսկողություն ունենալու ցանկությամբ։ մարդու՝ գումարն ազատ տնօրինելու իրավունքի սահմանափակման դեպքում այլ անձիք վերահսկում են նրա ֆինանսական «շարժը»՝ հաշվի չառնելով նրա կարծիքը։
Ֆինանսական, ինչպես և ցանկացած այլ տիպի բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից, կրթությունից, ապրելավայրից, ազգությունից, հավատքից, ամուսնական կարգավիճակից, երեխա ունենալու կամ չունենալու հանգամանքից։ Ֆինանսական բռնությունը կարող է տեղի ունենալ տարբեր հարաբերություններում՝ զուգընկերների միջև, ընտանիքում, բարեկամների շրջանում և այլն։ Ֆինանսական բռնության վարքագիծը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։ Դրանցից շատերն ավելի տեսանելի են և, տեղի ունենալու դեպքում, կարող են հանդիսանալ որպես նախազգուշացում։ Դրանցից են՝
Ղեկավարվում ու շահագործվում են քո կամ ձեր ընդհանուր ֆինանսները․
· Որոշվում է՝ ինչին պետք է ու չպետք է հատկացնես քո գումարը
· Որոշվում է՝ ինչքան գումար է քեզ անհրաժեշտ ապրուստի համար
· Թաքցվում են ձեր ընդհանուր հաշվի կամ քո հաշվի քաղվածքները
· Զրկվում ես քո կամ ձեր ընդհանուր բանկային հաշիվներին հասանելիությունից
· Խարխլվում է վարկային պատմությունդ՝ քեզ ճնշման ենթարկող անձը խոստանում է ատարել վարկի մարումներ քո անունից ու չպահելով խոստումը
· Կեղծվում է քո ստորագրությունը ֆինանսական փաստաթղթերի տակ
· Պարբերաբար կատարվում է կանխիկացում քո բանկային քարտից՝ առանց տեղեկացնելու ու համաձայնություն ստանալու
· Վաճառվում է քեզ պատկանող գույքը՝ առանց քո թույլատվության

Հոգեբանական ճնշում է գործադրվում
․· Քեզ տիպում են մեղավոր զգալ և մեկուսացնում են, քանի որ դու նրանց գումար չես տվել
· Ստիպում են, որ դառնաս վարկի երաշխավորը
· Պահանջում է հաշվետվություն կատարած յուրաքանչյուր ծախսի համար
· Ստիպում է աշխատել ընտանեկան բիզնեսում առանց վարձատրության
· Ստիպում է ստորագրել կասկածելի փաստաթղթեր Խախտում է քո՝ աշխատելու ու սովորելու իրավունքը
· Արգելում է աշխատանք փնտրել կամ գնալ աշխատանքի՝ իբրև պատրվակ բերելով երեխաներին կամ այլ հանգամանքներ, ու այսպիսով փորձում դարձնել քեզ իրենից ֆինանսապես կախված
· Որոշում է՝ որտեղ կարող ես աշխատել և որտեղ՝ ոչ

Հնարավոր է ի սկզբանե չնկատել ֆինանսական բռնության նշանները։ Բռնություն կիրառողը ոչ միշտ է ագրեսիվ վարքագիծ դրսևորում․ նա կարող է լինել «սիրալիր» ու վստահեցնել, որ անում է ամեն ինչ՝ հանուն քո բարեկեցության։ Կասկածի դեպքում ժամանակին օգնություն խնդրելով ու անվտանգության պլան կազմելով՝ հնարավոր է խուսափել անկանխատեսելի ու կյանքի վրա անդառնալի հետք թողնող իրավիճակներից։

Բռնության ենթարկվելիս կայացրած հապճեպ որոշումները կարող են վտանգավոր և նույնիսկ ճակատագրական լինել։ Անհրաժեշտ է տիրապետել մի քանի մեթոդների, որով կկարողանաք պաշտպանել ձեզ և ձեր իրավունքները։ Պետք է համոզվել, որ ունես գումար քեզ պատկանող բանկային հաշվում կամ կանխիկ եղանակով՝ առանց այլ մարդկանց ասանելիության։ Փոխի՛ր տվյալներդ, եթե կասկածում ես դրանց գաղտնիության վա։ Փաստաթուղթ ստերագրելիս ծանոթացիր դրանց բովանդակությանը՝ նախքան ստորագրելը։ Կապի մեջ եղիր վստահելի ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ և նրանց վստահիր քո ֆինանսական պահուստները։ Օգտվիր ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարաններից ու տրամադրվող հոգեբանական օգնությունից։ Հնարավոր է ի սկզբանե չնկատել ֆինանսական բռնության նշանները։ Բռնություն կիրառողը ոչ միշտ է ագրեսիվ վարքագիծ դրսևորում․ նա կարող է լինել «սիրալիր» ու վստահեցնել, որ անում է ամեն ինչ՝ հանուն քո բարեկեցության։ Կասկածի դեպքում ժամանակին օգնություն խնդրելով ու անվտանգության պլան կազմելով՝ հնարավոր է խուսափել անկանխատեսելի ու կյանքի վրա անդառնալի հետք թողնող իրավիճակներից։
Դիտվել է 3344անգամ
Վերջին լուրեր