Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մայիս / 2020 : 10-00

Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացվել է

 «Կորոնավիրուսը չի շրջանցել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նույնիսկ վարակել է նախարարության առանցքային դեմքերին։ Մեր հարցին ի պատասխան նախարարի խոսնակն ասաց, որ նախարարը թեստ է հանձնել, պատասխանը բացասական է, այժմ ինքնամեկուսացել և աշխատում է տնից։

 Իսկ ինչու է մեկուսացել, եթե թեստը բացասական է։ Մեզ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նախարարի օգնականները, մասնավորապես Մուշեղ Հովսեփյանը, որը նախարարի աջ ձեռքն է, թեեւ նախարարությունում ասում են, որ հակառակը՝ նախարարն է նրա աջ ձեռքը։ 24-ամյա օգնականն է դե ֆակտո կառավարում նախարարությունը, նա է աշխատում  նախարարի մալբրի համակարգով, նա է նախարարության աշխատակիցներին հրահանգներ տալիս, նկատողություններ անում։

 
Մենք տեղեկացանք, որ կորոնավիրուսով են վարակվել նաև փոխնախարար Սմբատ Սաիյանի վարորդն ու աշխատակազմի ղեկավար Ստեփան Մաչյանի օգնականը»,- գրում է hraparak.am-ը։

 

Դիտվել է 12499անգամ
Վերջին լուրեր