Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հունիս / 2019 : 13-26

Երկաթյա նժույգների պայքարը

Տավուշի և Գեղարքունիքի մարզերի գեղատեսիլ վայրում Հայաստանի Ազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից կայացավ RFS ARMENIA 2019 հերթական միջազգային օֆֆրոդ ավտո մրցարշավը: Պայքարում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի լավագույն ավտո մրցարշավորդները, որոնք պիտի հաղթահարեին տարացքի դժվար անցանելի խոչընդոտները:

Մրցույթը բավականին բարդ էր լանշավտային առումով, սակայն հաղթանակի ձկտումը թիմերին ստիպում էր անտեսելով դժվարությունները հասնել վերջնակետին:


Ճանապարհի երկարությունը Ա կետից Բ կետ մոտ 17 կիլոմետր է, որը մրցարշավորդները պետք է հաղթահարեին 3 անգամ:Ճանապարհը տեղ տեղ անցնում էր անտառի միջով՝ հասնելով Կիրանցի հնադյան եկեղեցի, այնուհետև թիմերը շարունակելով պարտավոր էին հաղթահարել տեղանքի լեռնային հատվածը հասնելով մինչև հաջորդ եկեղեցին՝ Գոշավանք ու վերջապես ձորակով հատել վերջնակետը:

Անկասկած բարդ փորձություն էր սպասվում մասնակիցներին՝ վտանգը մեծ է, որ մենքենաները կարող են շատ արագ վթարվել ու հենց նման դժվարություններն էլ մրցույթը դարձնում են հետաքրքիր ու դիտարժան:

Մրցավարները՝ որպես ժյուրի՝ հետևելով ամբողջ ընթացքին պիտի որոշեին արժանի հաղթողին, ինչն այնքան էլ հեշտ չէր: Այդ կարևոր պարտականությունը դրված էր ինչպես ոլորտի պրոֆեսյոնալների՝ այնպես էլ ճանաչված դերասան Սարգիս Գրիգորյանի ուսերին՝ ով ընդգրկված էր որպես ժյուրիի ղեկավար: Ինչու հենց Սարգիսին վստահվեց այդ կարևոր առաքելությունը՝ շատ պարզ, որովհետև նրա հաճախակի էր սիրողական մակարդակում մասնակցում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կազմակերպած նման միջոցառումներին և բավականաչափ տեղյակ էր մրցման կանոնակարգից-նշեց ֆեդերացիայի հիմնադիր, նախագահ Արսեն Մանուկյանը:
Մասնակից մեքենաները՝ 25 ն էին որոնք հնարավորինս թյունինգապատվել են նման լանշաֆտային պայամններին դիմանալու և հաղթահարելու համար:

Չնայած, որ պայքարը թեժ էր, սակայն մասնակիցները հարգանքով էին մեկը մյուսի նկատմամբ-նշում է Ավտոդրայվ հաղորդման հեղինակ Մխիթար Հովակիմյանը:

Մրցարշավը անցավ չափազանց լարված, էքստրեմալ պայմաններում, շատ մեքենաներ դուրս մնացին պայքարից չկարողանակով հաղթահարել իրենց առաջ դրված խնդիրները: Վերջապես շուրջ 10-ը ժամ տևած պայքան ավարտվեց: Հաղթող ճանաչվեց Հայաստանի հավաքականը:
Տոնելով հաղթանակը երեկոյան կազմակերպված միջոցառմանը զգացվեց թիմերի ընկերական շփումը: Սա արդեն իսկ մեծ նվաճում էր նման մրցաշարում, երբ բոլորը ուրախ էին ու երջանկիկ-նշեց ժյուրիի ղեկավար՝ դերասան Սարգիս Գրիգորյանը:

Մյուս թիմերը նույնպես արժանացան խրախուսական մրցանակների ու պարգևների: Իսկ որպես վերջաբան՝ Հայաստանի հավաքականի ցուցաբերած արդյունքը թույլ է տալիս վստահորեն ասել, որ մենք պատրաստ ենք միջազգային մրցաշարերին պատվով մասնակցելու-ավելացրեց ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը:

Այո իհարկե հաղթանակը կարևոր է, բայց հաղթանակից կարևոր է ընկերասիրությունն ու հոգատարությունը, որը այս մրցույթում գերակշռող էր- եզրափակիչ խոսքում նշեց RFC մրցարշավի հիմնադիր Լուիս Վինը:
Դիտվել է 3208անգամ
Վերջին լուրեր