21 / Մայիս / 2020 : 12-06

Վաղվանից թեթև դեպքերով քաղաքացիները հյուրանոցներից կուղարկվեն տուն. Թորոսյան

Մայիսի 20-ի դրությամբ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հասնում է 135-ի, ծայրահեղ ծանր՝ 63: Թոքերի արհեստական սարքերին միացված պացիենտների թիվը հասնում է 15-ի: Դեպքերի թվի աճին զուգընթաց, որոնց մեծ մասն իհարկե շարունակում են մնալ ասիմպտոմ դեպքերը, աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը։ Եվ սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել,- նշեց Թորոսյանը։ 

«Պետք է ամեն ինչ անենք, որ ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում գտնվող որևէ քաղաքացի զրկված լինի բուժման հնարավորությունից։ Վաղվանից հյուրանոցներում գտնվող թեթև ընթացքով պացիենտներին կուղարկենք տուն, որպեսզի շարունակեն իրենց ինքնամեկուսացումը տանը՝ բժշկական հսկողության տակ»,-նշեց նա։

Արսեն Թորոսյանը նաև ավելացրեց, որ պետք է պահպանել կանոնները, որոնք սահմանում է պարետատունը։

 

 

 

 

 

 

Դիտվել է 10765անգամ
Վերջին լուրեր