06 / Հուլիս / 2024 : 14-53

Ուշադրություն պատերազմին մասնակից ուսանողներին

2020թթ. պատերազմների 2023թ. մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ որևէ բուհում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող:

Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ մանրամասներին, դիմելու պայմաններին ու ընթացակարգին: Հարցերի դեպքում գրել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: Հայտի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 15-ը, ժամը 23:59 ներառյալ: Հայտը համարվում է լիարժեք, եթե ուղարկվել է մինչև վերոհիշյալ ժամկետը, PDF ձևաչափով և մեկ նամակով նշված էլեկտրոնային հասցեին ու պարունակում է պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով և երկու փուլով`

1) փաստաթղթերի դիտարկում

2) հարցազրույցի անցկացում

Հայտի հղումը` հիմնադրամի պաշտոնական կայքէջում:

Կրթավճարը տրամադրվում է մրցութային կարգով, ուստի դիմում-հայտի լրացումը և փաթեթի հանձնումը դեռևս բավարար պայման չէ և չի նշանակում, որ կհատկացվի կրթավճար։

Առավելություն է տրվում Արցախից բռնի տեղահանված դիմորդներին, բարձր առաջադիմություն և/կամ հաշմանդամություն ունեցող, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ և ավել երեխա ունեցող) ընտանիքների ուսանողներին:

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:

Այս պահի դրությամբ հիմնադրամն աջակցում է ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում սովորող շուրջ հարյուր շահառուի։
Դիտվել է 3389անգամ
Վերջին լուրեր