15 / Հուլիս / 2024 : 16-09
Լուսանկարի հրաշք աղջնակը 5-ամյա Անահիտն է, ում շտապ անհրաժեշտ է բոլորիս օգնությունը
Մաքսիմալ տարածել
Անչափ կարևոր ու շտապ դրամահավաք: Խնդրում ենք գումար փոխանցելուց հետո գրել նյութի տակ, ինչպես նաև, հնարավորության դեպքում, նշել ձեր բոլոր ընկերներին:
Սիրելի՛ ընկերներ, լուսանկարի հրաշք աղջնակը 5-ամյա Անահիտն է, ում #շտապ անհրաժեշտ է բոլորիս օգնությունը։
Անահիտի մոտ 2023 թ․ ախտորոշվել է աջ մակերիկամի նեյրոբլաստոմա։
Ախտորոշումից անմիջապես հետո Անահիտը ստացել է քիմիոթերապիայի մի քանի կուրս Մոսկվայի քաղցկեղի մանկական կենտրոնում։ Այնուհետև անհրաժեշտ է եղել ոսկրածուծի փոխպատվաստում, որը հաջողությամբ իրականացվել է տարբեր հիմնադրամների (այդ թվում նաև` HFC Armeniaի) և բարեկամների աջակցության շնորհիվ։ Վիրահատությունից հետո Անահիտը նաև անցել է ճառագայթային կուրս։
Ներկայումս հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա ապաքինման հնարավորությունները զգալի են, սակայն դրա համար անհրաժեշտ է իմունոթերապիա #Դինուտուկսիմաբ դեղորայքով, որի ողջ կուրսի արժեքը կազմում է 86,465,900 դրամ: Այդ գումարից 6,500,000 դրամը փոխանցվելու է երեխայի ծնողների կողմից, իսկ մենք պետք է հավաքենք 79,965,900 դրամ:
Մոսկվայում երեխայի բուժումն իրականացվում է անվճար հիմունքներով, սակայն այս դեղորայքի համար անհրաժեշտ է վճարել, որի հնարավորությունն ընտանիքը չունի։
Կարևոր է յուրաքանչյուր րոպեն․ դեղն աղջնակին անհրաժեշտ է հնարավորինս շուտ՝ մինչև հուլիսի 20-ը։
Անահիտը մայրիկին հաճախ խնդրում է աղոթել իր համար, որ առողջանա և կարողանա իր փոքրիկ եղբոր կողքին լինել։ Երբեմն ցանկություն է հայտնում բժիշկ դառնալ, որ բուժի աշխարհի բոլոր բալիկներին։ Նրա սիրելի խաղալիքը Չիբուրաշկան է, որը նրան ուղեկցում է բուժման ընթացքում։
Խնդրում ենք ձեր աջակցությունը, որպեսզի Անահիտը ստանա այս կենսականորեն կարևոր բուժումը։ Յուրաքանչյուր ներդրում նրան ավելի կմոտեցնի ապրելու հնարավորությանը՝ ապաքինմանը և առողջ ապագային։
Շնորհակալություն ձեր մշտական աջակցության համար։
✅ Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/DlAU9
Ինչպես նաև հետևյալ կերպ.
✅ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
✅ Idram - 110001045 (հիմնադրամի ID-ն է)
✅Սբերբանկ - 2202206749915844 (ստացող՝ Արթուր Գևորգյան, երեխայի հայրն է)
✅PayPal - [email protected]
✅Բանկային փոխանցման միջոցով՝ Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ․ նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Անահիտ Գևորգյանի բուժման նպատակով»)
▪️ AMD - 1570070033850100
▪️ USD - 1570070033850101
▪️ EUR - 1570070033850146
✅Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել այստեղ՝ https://bit.ly/4awiIrA
✅Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝https://shorturl.at/cSoaM
Դիտվել է
10657անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...