Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հուլիս / 2024 : 15-49
«Adidas». անհավանականությունից՝ իրականություն Քչերը գիտեն, որ այսօր աշխարհի խոշորագույն բրենդներից «Adidas»-ը սկսել է գործել շատ համեստ ֆինանսական մեկնարկով, ավելին՝ այդ գաղափարն սկզբում որևէ ,եկին հույս չի ներշնչել: «Ադիդասը» ստեղծվել է 1949 թ. օգոստոսի 18-ին Ադոլֆ Դասսլերի կողմից: Դասլերի կոշկակարության կարիերան սկսվել է Գերմանիայի Բավարիա քաղաքում գտնվող՝ իր մոր լվացարանում: Դասսլերն այդ լվացարանում սկսեց նախագծել և կոշիկ պատրաստել: Նրա առաջնային մղումն էր՝ հարմարավետ մարզակոշիկներ ստեղծել մարզիկների համար: Բայց ինչպե՞ս, երբ այդ ժամանակ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, կոշիկ արտադրողներ կային: Երիտասարդ Դասլերը որոշեց, որ պետք է անձամբ խոսի մազրիկների հետ և հասկանա, թե նրանք ինչ տիպի կոշիկներ են ցանկանում ունենալ, մինչ այդ եղածների մեջ ինչը դուրս չի գալիս նրանց, ինչն է խանգարում և այլն: Մարզիկների պատասխանները Դասսլերին թույլ տվեցին ստեղծել առավել հարմարավետ ու «տակտիկական» մարզակոշիկներ: 1949 թ.՝ 49 տարեկանում արդեն նա գրանցեց իր «Adi Dassler Adidas Sportschuhfabrik» ընկերությունը: 1954 թվականը շրջադարձային ու ճակատագրական եղավ Դասսլերի համար: Այդ թվականին Գերմանիայի ազգային հավաքականը աշխարհի առաջնության խաղերի ժամանակ հաղթեց Հունգարիայի հավաքականին. այդ խաղի ժամանակ գերմանացիները խաղում էին «Ադիդաս»-ի մարզակոշիկներով: Այդ փաստը մեջ, շրջադարձային հաջողություն բերեց Դասսլերին: Այդ խաղից հետո «Ադիդաս»-ը միջազգային ապրանքանիշի կարգավիճակ ստացավ, սկսեց ստեղծել սպորտային ամենատարբեր հագուստ և պարագաներ, որի շնորհիվ բոլոր երկրներում սկսել վայելել բարձրորակ սպորտային հագուստ արտադրողի համաբավը: «Ադիդաս»-ի հիմնադիր Ադոլֆ Դասսլերը տասնամյակներ շարունակ երազնքների կատարման ներշնչանքի աղբյուր է եղել բազմաթիվ սկսնակ գործարարների համար:
Դիտվել է 14803անգամ
Վերջին լուրեր