Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Օգոստոս / 2024 : 15-09

Նկարչուհի, ով 70 տարի անց իրականացրեց իր կյանքի մեծագույն երազանքը․ Աննա Մոզես

Այս պատմությունը նպատակասլացության և հավատի մասին է։ Անկախ տարիքից, մարդու ցանկացած երազանք կարող է իրականություն դառնալ, երբ մարդն ինքն անդադար շարունակում է հավատալ դրան։ Աննա Մարի Ռոբերտսոնը տասներկու տարեկանում սկսել է աշխատել հարուստ ընտանիքներում՝ մոտ տասնհինգ տարի։ Վաղ մանկությունից նկարել է, սակայն կյանքի մեծ մասն աշխատել է Նյու Յորքի ագարակում։ Ամուսնու հետ ՝ ով վարձու աշխատող էր, ծանոթացել է քսանյոթ տարեկանում։
Չափահաս տարիքում նա զբաղել է ասեղնագործությամբ, սակայն մոտ 70 տարեկան հասակում հոդերի ցավի պատճառով դադարել է։ 1927 թվականին ամուսնու մահից հետո Աննա Մոզեսը նորից սկսեց նկարել։ 1938-ին նրա նկարը նկատեցին նյույորքյան կոլեկցիոները, որը ցուցադրված էր Հուզիկ Ֆոլլսում գտնվող դեղատան պատուհանին։ Մեկ տարվա ընթացքում Մոզեսի նկարները սկսեցին հայտնվել Նյու Յորքի Սենտ-Էթիենի պատկերասրահում և գրավել կոլեկցիոներների և արվեստասերների մեծ ուշադրությունը։ Մոզեսի աշխատանքները սկսեցին ցուցադրվել եվրոպական շատ երկրներում և Ճապոնիայում։ 1941 թվականին նա ստացել է Նյու Յորքի նահանգի պետական մրցանակ, 1949 թվականին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումանը նրան անձամբ հանձնել է Կանանց ազգային ամերիկյան մամուլի ակումբի մրցանակը։ Սկզբում նրա յուրաքանչյուր նկար, կախված չափից, վաճառվում էր ընդհամենը 3-5 դոլարով։ Երբ նկարչի համբավը տարածվեց, աշխատանքի գինը բարձրացավ 8000 դոլարից մինչև 10,000 դոլար։ Մոզեսի ամառային բնապատկերներից մեկը՝ «Հին գունագեղ տունը, 1862-ը» ստեղծվելուց հետո հեղինակից գնվել է 10 ԱՄՆ դոլարով, 2004 թվականին Մեմֆիսում կայացած աճուրդում վաճառվել է60 000 դոլարով։ «Ես նայում եմ իմ կյանքին այնպես, ինչպես օրվա ավարտին, եւ գոհ եմ, թե ինչպես է այն ավարտվում, կյանքն այնպիսին է, ինչպիսին մենք ենք նրան դարձնում: Միշտ եղել է ու կլինի այդպես»:
Դիտվել է 1565անգամ
Վերջին լուրեր