Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Օգոստոս / 2024 : 18-37

Իր երկրի «սահմանները ճշտելու համար՝որպես չափման միավոր» նա ընտրել էր սերը. այսօր Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է


Դերենիկ Դեմիրճյանը գրել է, որ «տաղանդը գործ ունի սովորականի հետ, հանճարը՝ բացառիկի: Տաղանդը զգուշանում է, հանճարը՝ խիզախում: Այնտեղ, ուր տաղանդը կանգ է առնում իբրև վերջին սահման, հանճարն սկսում է»:

Այդ հանճարը Գագիկ Գինոսյանն էր, ով խիզախեց և մաքառումով մի բովանդակ սերնդի վերադարձրեց պարին և պարը վերադարձրեց այդ սերնդին:

Նա հայոց գաղափարախոսության մարտիկն էր, հայ մշակույթի մշակը, հայոց պարերի քուրմըը, ով մինչև իր կյանքի վերջին օրը չլքեց իր խրամատը:

Գագիկ Գինոսյանին հաջողվեց դպրոց ստեղծել, բայց ոչ թե շոշափելի, մարդու ձեռքով կառուցված, այլ` անձեռակերտ, անշոշափելի, կառուցված գաղափարով, Գինոսյանական գաղափարով, դպրոց, որին չարորդու ձեռքը դիպչել չի կարող, որովհետև այդ դպրոցը նաև բարին արարելու համար է:
Նա իր ամբողջ կյանքն ապրեց` Մեծ Հայաստանի գաղափարը սրտում պահելով: Այդ գաղափարի համար նա սերունդ դաստիարակեց, այդ սերնդին հայոց ռազմապարը սովորեցրեց, որ, մի օր մեր պարը ազատված Մասիս լեռան լանջին պարեն:
Նա արեց առավելագույնը, անհնարինը, այն, ինչը միասին չէին կարող անել հազարավոր մարդիկ, բայց նա կարողացավ, որովհետև վճռական մենակն էր, ով չցանկացած ողբալ մթության մեջ, այլ` լույս ստեղծել:
Նա արեց դա արյամբ և քրտինքով, որովհետև, իր երկրի «սահմանները ճշտելու համար՝որպես չափման միավոր», նա ընտրել էր սերը:

Yelaket.am-ի խմբագրությունը շնորհավորում է մեծ հայրենասերի ու գաղափարախոսի երկնային ծնունդը` հավատարիմ մնալով նրա գաղափարական սկզբունքներին ու հավատամքին:
Դիտվել է 17505անգամ
Վերջին լուրեր