Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Օգոստոս / 2024 : 15-56

Այգու բացում 44-օրյա պատերազմի մասնակից Գրիգոր Հակոբյանի հիշատակին

Հուլիսի 27-ը Թալին խոշորացված համայնքի Զարինջա գյուղի բնակիչների համար առանձնահատուկ օր էր։ Հատուկ էր և սպասված, քանի որ օրը նվիրված էր 44-օրյա պատերազմի մասնակից Գրիգոր Հակոբյանի հիշատակին։ Համայնքում կառուցվել է գեղեցիկ այգի, ինչպես նաև խաղահրապարակ փոքրիկների համար։ Ինչպես նշում էին համայնքի բնակիչներից շատերը, գյուղում սա նմանօրինակ առաջին
դեպքն է, որը շատ կարևոր և մեծ նշանակություն ունի հատկապես երեխաների համար, նրանք կարող են խաղալ և զբոսնել նման հաճելի
միջավայրում։ Այգու հիմնադիրը և հովանավորը Զարինջա գյուղի բնակիչ Զավեն Արայի Հարությունյանն է, ում խոսքով այգու բացումը քայլ է
համայնքի երեխաների կյանքը փոքր ինչ ավելի լավը դարձնելու համար։ Պետք է անշեջ կրակի նման վառ պահենք մեր հերոս զինվորների
հիշատակը, ճանաչենք անուն առ անուն և փոխանցենք մեր հետագա սերունդներին։

Հինավուրց պատմություն ունեցող գյուղի համար այս այգին առաջինն էր, որը նոր մշակույթ է համայնքի համար, որը կարող է խթանել
նաև առողջ ապրելակերպը, քանի որ այգում տեղադրված են նաև մարզասարքեր որտեղ կարող են մարզվել նաև գյուղի երեխաները։
Դիտվել է 16130անգամ
Վերջին լուրեր