Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հոկտեմբեր / 2024 : 12-39

Աշխատությունն իր տեսակով ու ծավալով բացառիկ է.Ավետիք Հարությունյան

Թանկագի´ն Ընկերներ,
Իրավունքի փիլիսոփայության և հարակից հիմնահարցերով զբաղվող / հետաքրքրվող հարգելի´ Գործընկերներ,
Իմ շատ սիրելի´ Ուսանողներ,
Ուրախությամբ կիսվում եմ անչափ կարևոր, միգուցե շատերի համար սպասված նորությամբ.
2019 թվականից սկսած անսպառ էներգիա ու ժամանակ, բծախնդիր աշխատանք, մեծ ջանքեր ու նվիրում եմ ներդրել ռուսերենից հայերեն թարգմանելու անվանի ակադեմիկոս ՎԼԱԴԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆՑԻ հեղինակած ու դասական համարվող «ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ» կոթողային աշխատությունը:

Օբյեկտիվ (կորոնավիրուս, պատերազմ) ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված թարգմանությունն իրականացրել եմ ընդհատումներով և ավարտին հասցրել այս տարի:

Աշխատությունն իր տեսակով ու ծավալով բացառիկ է, բաղկացած է 5 բաժնից, 24 գլխից և դրանցում բովանդակվող 103 ենթահարցից: Գրքի ռուսերեն տարբերակի ծավալը 848 էջ է, իսկ հայերեն տարբերակինը՝ ավելի քան 1,000 էջ:
‼ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ» դասագիրքը նախատեսված է իրավաբանական, փիլիսոփայական և այլ բուհերի ուսանողների, ասպիրանտների և դասախոսների, ինչպես նաև պետության ու իրավունքի փիլիսոփայության հիմնահարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:
Այս ամենով հանդերձ ուրախ եմ հայտնելու, որ մոտ ժամանակներս այն տպագիր տարբերակով կլինի ընթերցողների սեղանին:

Մինչ այդ կարող եք հետևել գրքի ֆեյսբուքյան էջին, որի հղումը մեկնաբանությունների դաշտում է, և կիսվել սույն նորությամբ:
Հ.Գ. Ի դեպ, վաղը՝ հոկտեմբերի 2-ին, լրանում է մեծանուն Գիտնականի ծննդյան 86-ամյակը:
Հարգանքով՝

փաստաբան, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյան
Դիտվել է 3537անգամ
Վերջին լուրեր